Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ծառայողական մեքենայից, որում եղել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ընթացքի ժամանակ պոկվել է անիվը։

▫️Չնայած բարձր արագությանը՝ վարորդին հաջողվել է կանգնեցնել մեքենան․ տուժածներ չկան։
👍92👎14
Radar Armenia
🟨 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ․ քննարկվել է Ուկրաինայում ռազմական հակամարտությունը։ New York Post ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չեմ ​​կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Պուտինի և Թրամփի զրույցի մասին հրապարակումները:

Դմիտրի Պեսկով
👎85👍8
🟨 Վրաստանից հունվարին 37 օտարերկրացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։

Վրաստանի ՆԳՆ
👎95👍17
🟨 Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

▫️Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

▫️Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն:

Նիկոլ Փաշինյան
👍341👎74
🟨 Իսրայելը կատարել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի իր մասը՝ ամբողջությամբ դուրս բերելով իր զորքերը Նեցարիմ միջանցքից, որը բաժանում է Գազայի հատվածը։
👍82👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք խզում ենք Ռուսաստանի հետ մնացած վերջին կապերը։ Ազատություն սպառնալիքներից ու շանտաժից, վերջապես։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն
👍267👎24
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփին պարզապես պետք չէ վերջ տալ պատերազմին, նա պետք է համոզվի, որ Պուտինը հնարավորություն չի ունենա նորից վերադառնալու մեր դեմ պատերազմով:

▫️Պուտինի նպատակն է հետ բերել Խորհրդային Միությունը, ռուսական կայսրության ազդեցությունն աշխարհի վրա։

Վոլոդիմիր Զելենսկի
👍191👎41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։

▫️Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը։

Տիգրան Ավինյան
👍213👎38
🟨 Նախագահ Թրամփը կավարտի պատերազմն Ուկրաինայում, իսկ վերջինիս անվտանգության երաշխավորի դերը կստանձնի Եվրոպան։

ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլթս
1👍140👎10
🟨 Համացանցում տարածված ու նաև մեր կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ ԱՄՆ նախագահ Թրամփն իբր ելույթ է ունենում ու պատմում Պուտինի հետ խոսակցության մասին, արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծիք էր։
👎190👍20
🟨 Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

▫️Նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍209👎22
🟨 Օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում փետրվարի 10-ին՝

🌖 Ցերեկ +3 +5
🌗 Երեկո 0 +2
🌘 Գիշեր -5 -7

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍36👎12
🟨 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժ/պ է նշանակվել Լուսինե Սարգսյանը:
👍59👎18
Radar Armenia
🟨 Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ ▫️Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Երևանի քաղաքապետի մամուլի…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել։ Ընկալում պետք է լինի, որ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։

▫️Շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերը տեղի տան։ Բայց ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎34
🟨 Բիոզուգարանների տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

▫️Օրերս վնասարարության նոր դեպք էր տեղի ունեցել. ավտոբուսների վերջնակետերից մեկում տեղադրված բիոզուգարանը նետել են ձորը:
👎129👍5
🟨 Պայմանավորվածության համաձայն, հանրային տրանսպորտի վարորդների աշխատավարձերը վճարվում են արտաժամյա:
👍96👎7
🟨 Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:

▫️Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից: 

Նիկոլ Փաշինյան/ ©️Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎48
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան։

▫️Հիմա ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, իբր դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին հայտարարել 6 դրամ, 7 դրամ, ձրի։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎91👍81
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի քաղաքապետարանի իրականացվող ծրագրերը հարյուրավոր են: Դա վերաբերվում է և՛ բակային տարածքների, և՛ մանկապարտեզների, և՛ պոլիկլինիկաների, և այգիների հիմնանորոգմանը:

▫️Այո, հավելյալ գումար ունենք: Չի եղել մի ուղղություն որտեղ չունենանք բարելավում:

Տիգրան Ավինյան
👍95👎42
🟨 Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։

▫️48-ամյա տղամարդուն ձերբակալելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նրա բնակության վայր։ Հետապնդելու ընթացքում նա ևս 2 կրակոց է արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ:

ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎99👍5