Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Փրկարարները տարհանում են Ալավերդիում հեղեղված շենքերի բնակիչներին։
👍85
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տավուշի մարզի Այրում քաղաքը երկաթուղային փողոցին կապող կամուրջի քանդվելու առաջին կադրերը։

Տեսանյութը՝ համացանցից։
👎115👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է (Դիլիջանից Իջեւան): Աղստեւ գետի վարարման հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում։

Ճանապարհային դեպարտամենտ
👎95👍4
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։

▫️ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։

Նազելի Բաղդասարյան
👍162👎18
🟨 Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ:

ՆԳՆ մամուլի քարտուղար
👍126👎9
🟨 Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ։

▫️Նախնական տվյալներով՝ էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։

Փրկարար ծառայություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎102👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ավտոճանապարհի փլուզման վայրում տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են մաքրման և այլ աշխատանքներ։
👍110👎8
🟨 Ալավերդու ամբողջ բնակչությունը տարհանելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

▫️Ավերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է։

▫️Խնդրում եմ խուճապ և չճշտված տեղեկություններ չտարածել։

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյան
👍120👎9
🟨 Տարբեր ՀԿ-ներ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում:

▫️Այս պահին Փրկարար ծառայությունը և պետական մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

ՏԿԵՆ
👍126👎3
🟨 Երևանն այս պահին։

Գագիկ Սուրենյան
👍125👎56
🟨 Բեռնափոխադրողներին հորդորում ենք Վրաստանից Հայաստան տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով։

▫️«Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի։

ՊԵԿ
👍82
🟨 Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ։

ՆԳՆ
👍92
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտում։
👍199👎57
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին:

▫️Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
👍172👎36
🟨 Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

▫️Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

▫️Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ
👍78👎8
🟨 Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

▫️Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

▫️Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

ՆԳՆ
👍91👎20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Լոռու մարզում ենք։ Աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը, մարզպետարանները, ՏԻՄ-երը և համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

Նիկոլ Փաշինյան
👍178👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վատ եղանակը հասել է նաև Վրաստան։

▫️Հորդառատ անձրևները հեղեղել են Մառնեուլին և Բոլնիսին, իսկ մի քանի գետեր դուրս են եկել ափերից։

▫️Վնասվել են կապերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության հողերն ու տների առաջին հարկերը։
👎92👍7
🟨 Այսօրվա հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանություն
👍243👎19
🟨 Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան) և Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Վանաձորից Ալավերդի մինչև Բագրատաշենի անցակետ) ճանապարհատվածները։

Ճանապարհային դեպարտամենտ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎56👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդի, զրուցել հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ։
👍196👎34