Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վերջին լուսանկարը հանդիպումից հետո։
👍40
🟨 Իրանի կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։
👍57👎4
🟨 Tehran Times-ը հեռացրել է իր իսկ տարածած տեղեկատվությունը, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։
👍50👎10
🟨 Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է։

Իրանցի պաշտոնյան՝ Reuters-ին
👎76👍8
🟨 Որոնողափրկարարական խմբերից մեկը մոտեցել է դեպքի վայրին։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար
👍52👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կարմիր մահիկի օպերատիվ խմբերը շարունակում են աշխատանքը ուղղաթիռի հնարավոր վթարի վայրում։
👎39👍6
🟨 Դժվարանցանելիությունը, թանձր մառախուղի ու անձրևի առկայությունը որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տալիս պարզել ուղղաթիռի ճշգրիտ վայրը։

IRNA
👎49👍5
🟨 «Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել։
👍151👎12
🟨 Իրանի առողջապահության նախարարը ժամանել է դեպքի վայր՝ տուժածներին օգնությունը համակարգելու համար։

IRIB
👍67👎8
🟨 ԵՄ-ն հետևում է տեղեկություններին, որ Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:

Շառլ Միշել
👍78👎8
🟨 Էբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

▫️Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել։

Իլհամ Ալիև
👎331👍3
🟨 Իրաքի կառավարությունը հայտարարել է Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներին օգնելու պատրաստակամության մասին։
👍79👎3
🟨 🟧 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։

▫️Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։

TACC
👎105👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի պետական հեռուստաընկերության թղթակիցը հայտնել է, որ մթնում է, անձրև է սկսվել, սակայն որոնումները շարունակվում են։

▫️Նշվում է, որ վթարի հնարավոր տարածքը գտնվում է բարձունքներում, փրկարարներն ստիպված են ոտքով շարժվել։
👍56👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վրաններ կտեղակայվեն՝ գիշերվա ընթացքում Կարմիր մահիկի ուժերն ու ռադիոկապի միջոցները տեղավորելու համար:
👍65👎5
🟨 Բանակին և ոստիկանությանը հանձնարարվել է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները։

Իրանի ԶՈւ ԳՇ պետ
👍97👎7
🟨 🟧 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։

▫️Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

ՀՀ ԱԳՆ
👍326👎11
🟨 Միացյալ Նահանգների նախագահը հետևում է Իրանի պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին։

Սպիտակ տուն
👎71👍49
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Որոնողափրկարարական խմբերը շարունակում են աշխատանքները, դեռևս չի հաջողվել գտնել ուղղաթիռի ճշգրիտ վայրը։
👎74👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուղղաթիռը, ամենայն հավանականության, կործանվել է բարձրության վրա։ Փրկարարները դեռևս լուր չունեն։

IRIB
👎91👍10
🟨 46 փրկարարական խումբ որոնում է կործանված ուղղաթիռը։ Դեպքի վայրին է մոտեցել 4 թիմ։

Իրանի Կարմիր մահիկ
👍81👎9