Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ողջունում եմ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը:

Ժոմարտ Տոկաև
👎133👍50
Radar Armenia
🟨 Ողջունում եմ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Ժոմարտ Տոկաև
🟨 Խորհրդանշական է, որ այդ միջոցառումը տեղի կունենա այն քաղաքում, որտեղ 1991թ.-ին ստորագրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց սահմանների որոշման սկզբունքները:

Ժոմարտ Տոկաև
👍137👎45
🟨 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս:

▫️Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ավելի:
👍122👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում Ստամբուլում։ Քաղաքի կենտրոնում փակվել են ճանապարհների և մետրոյի կայարանների մեծ մասը:

▫️Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:
👍122👎2
🟨 Տարածված տեղեկությունը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, Ճամբարակից և Ջիլից էլ զորքերը հանվում են, չի համապատասխանում իրականությանը:

▫️Նման իրադարձություն տեղի չի ունենում:

ՀՀ ՊՆ/ ©Radar Armenia
👍156👎29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուերտո Ռիկոյի Լախաս քաղաքում հորդառատ անձրևներից հետո փողոցները վերածվել են գետերի:
👎57👍7
🟩 Երևանի շատրվանները գործարկվեցին:
👍306👎12
🟨 Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար ձերբակալվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։

ՔԿ/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍280👎33
🟨 «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումները և տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👍178👎31
🟨 ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել։ Մենք ասում ենք՝ պետք է վերարտադրել սահմանը։ Սա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանն արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։

▫️Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում որդեգրել մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձև, գտնել այն։

Նիկոլ Փաշինյան
👍242👎105
🟨 Կիրանցի ամեն մի բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք։

Նիկոլ Փաշինյան
👍226👎113
🟨 Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը։

▫️Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը։

Հունաստանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍167👎22
🟨 Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

🟢 Կողմ – 83
🔴 Դեմ – 23
👎222👍31
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին, որը կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին:
👍211👎3
🟨 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ. ընդգրկված են շուրջ 300 իրավաբանական և ֆիզիկական անձինք և կազմակերպություններ։

▫️Պատժամիջոցների փաթեթը ներառում է ընկերություններ Ադրբեջանից, Թուրքիայից, Բելգիայից, Չինաստանից, Սլովակիայից և ԱՄԷ-ից։
👍195👎14
🟨 Սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է ներդնել մի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքերը, այլև ՀՀ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով։

▫️Կարող են որոշակի շերտեր առաջանալ, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություն պատասխանելու հարցին, թե այս ծառն ինչ եղավ, այն քարն ինչ եղավ։

Նիկոլ Փաշինյան
👎163👍132
🟨 Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, ուստի սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։

Նիկոլ Փաշինյան
👎182👍162
🟨 Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա:

▫️Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյան
👎219👍214
🟨 2021, 2022թթ․ իրադարձությունները միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։

▫️Փորձ է արվել ցույց տալու, որ Հայաստանն է գործել իր լեգիտիմ գծերից անդին, ուստի ՀՀ ռազմավարությունը լեգիտիմությունն է։

Նիկոլ Փաշինյան
👎170👍144
🟨 Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ․

▫️սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը

▫️հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու կանոնակարգի շուրջ

▫️հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը։

Նիկոլ Փաշինյան
👎175👍166