Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հրվ. Կովկասում օտարերկրյա զինվորականների ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շահերի ապահովմանը:

Իրանի ԱԳՆ խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎163👍24
🟨 ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննության նպատակով ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան։

▫️Նա գործով վկայի կարգավիճակ ունի:

ԲԽԴ մամուլի քարտուղար/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍113👎15
🟨 Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։

Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71👎2
Radar Armenia
🟨 Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք բավարարված ենք, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը:

Իլհամ Ալիևը` Վլադիմիր Պուտինին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎485👍7
🟨 ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պատժամիջոցների օրինագիծ են մշակում Ադրբեջանի 40 պաշտոնյաների նկատմամբ:

Turan

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍430👎4
🟨 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին։
👍227👎100
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։

Փոխվարչապետի գրասենյակ/ ©Արմենպրես
👍400👎24
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին:

▫️Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին:
👍214👎66
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։

▫️Ռուս խաղաղապահները լքել են ԼՂ-ն, քանզի նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎239👍14
🟨 Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին:

Վրաստանի ԱԳՆ
👍133👎20
🟨 Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ը Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎154👍67
🟨 ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար։

▫️ԼՂ-ում խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր էին հատկացվել Գորիսում և Սիսիանում: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն, չի կարող մնալ նաև ՀՀ-ում:

Արմեն Գրիգորյան/ ©Արմենպրես
👍185👎88
Radar Armenia
🟨 Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Փոխվարչապետի գրասենյակ/ ©Արմենպրես
🟨 Կառավարության շենքում շուրջ 2 ժամ է փակ ձևաչափով ընթանում է Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:
👍129👎48
🟨 Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։

▫️ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է գծենք, գետնի վրա պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք։

Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին
👍205👎65
🟨 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ։

▫️Այս պայմաններում մենք չենք կարող ձևացնել, թե այդ ամենը չենք նկատում։

Նիկոլ Փաշինյան
👍310👎33
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ կառավարությունը, ո՛չ որևէ այլ պաշտոնյա հակաօրինական քայլ չի անի և ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:

▫️Գիտենք այդ կարմիր գիծը: Ամեն ինչ անում ենք՝ հարևանների հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։

Վահագն Խաչատուրյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍205👎109
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխըմբռնման ամուր հիմքի վրա։

Իլհամ Ալիև
👎351👍8
Radar Armenia
🟨 Կառավարության շենքում շուրջ 2 ժամ է փակ ձևաչափով ընթանում է Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:
🟨 Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ ավարտվել է։
👎110👍80
🟨 Հայաստանը ՌԴ-ի հետ անմիջական սահման չունի, սակայն ՌԴ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում էական և լուրջ դերակատար է։

▫️Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ մեր մոտեցմանը, իրականում՝ մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա էլ մոտենանք։

Նիկոլ Փաշինյան
👍261👎75
🟨 Խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ Վերջին 5 ամսում կարևոր է, որ 2 խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։

▫️Ադրբեջանի և ՀՀ ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա, սակայն նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին։

Նիկոլ Փաշինյան
👍221👎73
🟨 ՌԴ մեր գործընկերներն ասում են, որ առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման։ Սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը ոչնչացնող հայտարարություն է։

▫️Եթե ՀԱՊԿ զորքերը պետք է գային մեր սահման, ապա պետք է գային որպես դաշնակից, այլ ոչ թե խաղարար կամ խաղաղապահ։

Նիկոլ Փաշինյան
👍362👎38