Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տների դիմաց չպետք է խրամատ լինի, պիտի լինեն այգիներ։ Առաջնագիծ չպիտի լինի, պիտի լինի սահման, այդ սահմանին անցակետ պիտի լինի։ Կուզեք շփվեք, կշփվեք, չեք ուզի` չեք շփվի։

Նիկոլ Փաշինյան
👍307👎135
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
5-7 աստիճանով։

Եղանակը Երևանում ապրիլի 18-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +19 +21
🌘 Գիշեր +9 +11

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58
🟨 Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանի ԶՈւ-ն նպաստում է ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջան ունենալուն:

▫️Նախորդ աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են այն մասին, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ:

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍435👎11
🟨 Դատարանը տնային կալանք է կիրառել պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։

▫️Կիրառվել է նաև 7 միլիոն դրամ գրավ։

ԲԴԽ/ ©Radar Armenia
👍138👎44
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թաիլանդի Պատայա զբոսաշրջային քաղաքի մոտակայքում գտնվող գործարանում ամոնիակի արտահոսքի պատճառով 150 մարդ է տուժել:
👎64👍1
🟨 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում:

▫️5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և Ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու հանձնարարություն։

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍96👎3
🟨 Դպրոցների տնօրենները մի քիչ ստեղծագործ պետք է լինեն:

Լրիվ նոր կառուցած դպրոցում խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում: Դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական դպրոցում դասասենյակները չեն հերիքում: Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց ու ասել՝ երեխաներ դուք այստեղ, ուսուցիչներ դուք այստեղ, տնօրեն դու այստեղ, գնդակն էլ՝ այնտեղ:

Նիկոլ Փաշինյան
👍151👎46
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփը Մանհեթենի Trump Tower-ում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

▫️Զրույցից հետո Դուդան ասել է, որ դա եղել է ընկերական հանդիպում՝ շատ լավ մթնոլորտում:
👎115👍25
🟨 Մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել:

▫️Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն կրողների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ինչո՞ւ ԱՆ և ՊՆ առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը:

Նիկոլ Փաշինյան
👍137👎27
🟨 Կառավարությունը հաստատեց «Վ․ Բրյուսովի անվան պետականհամալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:
👍98👎18
Radar Armenia
🟨 Դատարանը տնային կալանք է կիրառել պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։ ▫️Կիրառվել է նաև 7 միլիոն դրամ գրավ։ ԲԴԽ/ ©Radar Armenia
🟨 Հաղորդում է ստացվել, որ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտե
👎74👍39
🟨 Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի:

Թուրքիայի ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍147👎8
🟨 Ինդոնեզիայում Ռուանգ հրաբխի ժայթքման պատճառով փակվել է Սուլավեսի կղզու օդանավակայանը։

▫️Շուրջ 30 հազար մարդ տարհանվել է։
👍59👎8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարիա Զախարովան չի մեկնաբանել ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը` հարցի հասցեատեր համարելով ՌԴ ՊՆ-ին։
👎134👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ջո Բայդենը կրկին շփոթվել է. «Ես իսրայելցիներին հստակ հասկացրել եմ` չհարձակվեք Հայֆայի վրա»:

Հայֆան Իսրայելի քաղաքներից է։
👍82👎17
🟨 Իրանական ԶՈւ-ն պատրաստ է ետ մղել Իսրայելի ԶՈւ ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա, նաև պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին Թել Ավիվի ագրեսիայի դեպքում:

ԻՀՊԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎18
🟨 Պուշկին փողոցում կենսունակության ավարտին մոտ, խիստ դեֆորմացված հերթական ծառն է տապալվել:

▫️Հացենին ընկել է ավտոմեքենայի վրա:
👎96👍9
🟨 Բացահայտվել է 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք:

Հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍121👎1
Radar Armenia
🟨 Կադրեր՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների և նրանց տեխնիկայի դուրսբերումից։
🟨 Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի հայտարարված դուրսբերումը։

▫️ԵՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն:

ԵՄ ԱԳԾ խոսնակ Պետեր Ստանո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍150👎10
🟨 Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

▫️Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍135👎9