Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սուրեն Պապիկյանն ու Անահիտ Ավանեսյանը տեսակցել են վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներին։

▫️13 զինծառայող տեղափոխվել է Երևանի և Սիսիանի զինհոսպիտալներ, 7-ը բժշկական լուրջ միջամտության կարիք չունի։
👍96👎32
🟨 Հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև / ©Արմենպրես
👍189👎46
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երվանդ Քոչարի «Ընդվզումը»՝ Երևանի սրտում:

Նկարի վերարտադրությունը իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեինն է։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
👍167👎7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որ կընդունի Անգլիայի ազգային բալետին։

▫️Մայիսի 10 և 11-ին Ակրամ Խանի 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց «Ժիզել»-ը՝ երևանյան բեմում։
👍270👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող MSC Aries լցանավը, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Էյել Օֆերին։

IRNA
👍217👎14
🟧 Այսօր ժամը 17:10-ին երկրաշարժ է տեղի ունեցել Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով:

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

▫️Զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ
👎113👍10
🟨 ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։

▫️ Վերահաստատել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ հանձնառությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎99👍34
🟨 Իսրայելում առաջիկա օրերի երիտասարդական ու զանգվածային միջոցառումները հետաձգվել են, բանակը բերվել է մարտական պատրաստվածության վիճակի։

▫️ԶԼՄ-ները հայտնում են, որ այս ամենը կապված է Իրանի հնարավոր հարձակման հետ, ինչի մասին վերջին 2 օրերին գրում է իսրայելական ու ամերիկյան մամուլը։
👍87👎19
🟨 Իսրայելի ռազմաօդային ուժերի պաշտպանական և հարձակման համակարգերը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի։

▫️Երկնքում տասնյակ ինքնաթիռներ են, ԱՄՆ-ի հետ համակարգումը շարունակվում է։

Իսրայելի պաշտպանության բանակ
👎109👍16
🟨 Բենիամին Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել` հայտարարելով, որ Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին, ինչպես նաև բոլոր սցենարներին թե' պաշտպանությանը, թե' հարձակմանը։
👎186👍29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներ հայտնում են, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։
👍142👎41
🟨 Մեծ թվով իրանական անօդաչու թռչող սարքեր են անցել Իրաքի հարավային օդային տարածքով։

AI Arabiya
👍129👎32
🟥 Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։

▫️Նշվում է, որ ԱԹՍ-ների թռիչքը դեպի Իսրայել կտևի մի քանի ժամ։
👍121👎29
🟧 Իսրայելի ռազմաօդային ուժերը հետևում են ԱԹՍ-ներին։ Տագնապի ազդանշան կհնչի միայն այն դեպքում, եթե ԱԹՍ-ները համապատասխան վայրերում մտնեն Իսրայելի օդային տարածք։

▫️ Իսրայելի ՊԲ-ն աշխատում է թիրախները հնարավորինս շուտ որսալու ուղղությամբ:

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարի
👎96👍31
🟨 Իրանն Իսրայելի ուղղությամբ ԱԹՍ-ներն արձակել է Քերմանշահից և երկրի մի քանի արևմտյան նահանգներից։

Al Arabiya
👍103👎29
🟨 Իրանական ԱԹՍ-ներն սկսել են հատել Իրաքի օդային տարածքը և մոտեցել Սիրիային ու Հորդանանին։

Fars
👍98👎24
🟨 Սպիտակ տունը Իսրայելին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

▫️Նախագահ Բայդենը պատրաստվում է խորհրդակցություն անցկացնել Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ։
👎139👍31
🟨 Լիբանանի հարավից Իսրայելի ուղղությամբ հրթիռային մեծ ծավալի հարձակում է տեղի ունեցել։

Al-Mayadeen
👍128👎26
🟧 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հաստատել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումը։

IRNA
👍110👎27
🟨 Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանում Հըզբոլլահի թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման:
👎93👍28
🟨 Հորդանանի ռազմաօդային ուժերը կհարվածեն իրանական ԱԹՍ-ներին ու ինքնաթիռներին, եթե դրանք խախտեն երկրի օդային տարածքը։

Reuters
👎76👍25