Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
👎237👍5
🟨 Երևանի կենտրոնում ոչ թե ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, այլ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել:

▫️ Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել:

ՆԳՆ/ ©Radar Armenia
👍148👎33
🟨 Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին:

ԱԺ/ ©Radar Armenia
👍154👎18
🟨 Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10, ապա 4-5 աստիճանով։ Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։

▫️Ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍80👎6
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
👍109👎7
🟨 Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

▫️Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՀՀ ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎119👍10
🟨 Սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չենք [ունենա]։

▫️Սահմանազատումն այդ հատվածից (Տավուշից,- խմբ.) սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
👍136👎14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԱԺ 10 պատգամավորների, օրենքի պահանջով, թույլ չտրվեց մասնակցելու ԱԺ փակ նիստին` գաղտնիության թույլտվություն չունենալու պատճառով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍187👎18
🟩 Team Telecom Armenia-ի` 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ավարտվել է։

▫️Ցանցը հասանելի է քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսությանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍110👎4
🟨 Թուրքական կողմի նախաձեռնությամբ` Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

▫️ Քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։
👎197👍3
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

▫️Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

▫️Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍227👎12
🟨 2024թ. ապրիլի 9-ից սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման գործընթացը:
👍95👎6
Radar Armenia
🟨 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ ԱԳՆ խոսնակ/ ©Radar Armenia
🟨 Ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացված կլինի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի մակարդակով:

ТАСС

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎147👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պեկինն ու Մոսկվան խաղաղ համակեցության ճանապարհին են, աշխատում են փոխշահավետ համագործակցության նպատակով։

ՉԺՀ նախագահ Սի Ծինպինն ընդունել է Սերգեյ Լավրովին
👎148👍17
🟨 Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում տապալվել է կենսունակության ավարտին մոտ 2 բարդի, իսկ Մաշտոց 46ա հասցեում կրկին կենսունակության ավարտին մոտ հացենին վնասել է կայանված մեքենան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎89👍12
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-16։50-ը ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
👎136👍14
🟨 Հայաստանում նվազել է գործազուրկների թիվը։ 2023թ. պաշտոնապես գրանցվել է 46.124 գործազուրկ։

#Radar_Statistics
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍135👎26
🟨 Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել է պաշտոնական խաղում։

▫️Եվրո-2025-ի որակավորման փուլի խաղում 3։2 հաշվով պարտության է մատնել Բուլղարիայի ընտրանուն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍377👎6
🟨 Սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում ապրիլի 10-ին՝

🌖 Ցերեկ +17 +19
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +9 +11

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍44👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Օրենբուրգի Ուրալ գետի ջրի մակարդակը այս գիշեր բարձրացել է 11 սանտիմետրով՝ հասնելով 942-ի:

▫️Հեղեղումների պատճառով մարդիկ տարհանվել են:
👎64👍19
🟨 Ժամանակին ես նրան [Հայոց կաթողիկոսին] հրավիրել եմ Ադրբեջան, նա մասնակցել է կրոնական կոնֆերանսի։ Այսօր Հայ եկեղեցին աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում, մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎269👍20