Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ: Հետ է կանգնում պայմանագրի համաձայնեցված կետերից։

▫️Բանակցություններում առաջընթաց չգրանցելը լարվածության աճի մտավախություն է առաջացնում:

Սարգիս Խանդանյան
👍130👎8
Radar Armenia
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ. ▫️ Bitcoin - 58.234 $ ▫️ FTN - 1,74 $ ▫️ Ethereum - 3302 $
🟩 Bitcoin-ի սրընթաց արժևորումը շարունակվում է. հատել է 59 հազար ԱՄՆ դոլարի շեմը։
👍55👎7
🟨 ԱԺ-ն ընդունեց նախագիծ, ըստ որի որոշ հիվանդությունների դեպքում ԱՆ տված եզրակացության հիման վրա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145
🟨 Բեռլինում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:
👍149👎36
🟨 Կոնդի շուրջ կան մանիպուլյատիվ շահարկումներ, թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում։

▫️Հնչած թվերը (139 000 և 214 000 ՀՀ դրամ) չեն վերաբերում ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին։

▫️Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում շուկայական արժեք + 15% սկզբունքով (ՀՀ համապատասխան օրենքի համաձայն)։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍92👎7
🟩 Wizz Air-ը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը:

▫️Չվերթերը կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
👍116👎7
🟨 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ: 
 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍136👎46
🟨 Եվրոպական երկրները պետք է ռազմական աջակցություն ցույց տան Հայաստանին:

Ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզաո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍272
🟨 Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

▫️Համատեղ նախագծերին առնչվող խնդիրներ են քննարկվել Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում: 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84
🟨 Գալիք ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում։

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍221👎4
🟨 Քննարկում ենք վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները:

▫️Հայաստանն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը այս հարցում, և մենք խրախուսել ենք երկրի ղեկավարությանը՝ ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ։

Ժոզեպ Բորել
👍280👎5
🟧 Այժմ մեր առաջնահերթությունն է ուժեղացնել Հայաստանի ճկունությունը։ Ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։

Ժոզեպ Բորել
👍288👎7
Radar Armenia
🟨 Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան Զվարթնոցից: ▫️Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն: Ալեն Սիմոնյան
🟨 ՌԴ-ն Երևանի օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին Ալեն Սիմոնյանի խոսքերը գնահատում է որպես ոչ բարեկամական պահվածքի օրինակ:

▫️Մենք Հայաստանի իշխանություններից այդ կապակցությամբ որևէ դիմում չենք ստացել։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎279👍15
Radar Armenia
🟨 Auction.mia.gov.am համակարգի տվյալների համաձայն՝ 00 OO 000 պետհամարանիշը վաճառվել է։ ▫️Ըստ «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի տարածած տեղեկատվության` այն վաճառվել է մոտ 121 մլն դրամով։
🟨 Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Ընդհանուր արժեքը կազմել է 156.200.000 դրամ։

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ
👍84👎30
🟨 Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում։

▫️Ընտրությանը մասնակցել են միայն ընդդիմադիր պատգամավորները, ՔՊ խմբակցությունը բոյկոտել է այն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125👎10
🟨 Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագրեր չունի, դրանք Մակրոնի զրպարտություններն են:

Իլհամ Ալիև
👎281👍4
🟨 Ռուսաստանն ընդունում է տարածաշրջանում նոր իրողությունները, խորհուրդ եմ տալիս ԱՄՆ-ին և Ֆրանսիային նույն կերպ վարվել:

Իլհամ Ալիև
👎321👍1
🟨 Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների մեղավորությունը չէ, որ կազմակերպության որոշումը, որը նախատեսում էր օգնություն տրամադրել, մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից:

Մարիա Զախարովա
👎355👍8
Radar Armenia
🟥 Նախագահ Ալիևի կողմից վերջին տարածքային հավակնությունները խիստ մտահոգիչ են։ ▫️ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար։ Ժոզեպ Բորել ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բորելին որտեղի՞ց տեղեկություն, որ պատրաստվում ենք հարձակվել Հայաստանի վրա:

▫️Սահմանին խաղաղություն է տիրում: Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎234👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Ճապոնիան 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍270👎6