Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
👎35👍11
Radar Armenia
🟨 Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։ Էմանուել Մակրոն
🟨 Տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Էմանուել Մակրոնին
👎277👍1
🟨 Մենք շարունակելու ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին, որ հասնեն խաղաղության համաձայնագրի։

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍185👎9
🟨 Մենք պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից։ Մի խելագար շանորդի (son of a bitch) ունենք` Պուտինը։ Դրանով հանդերձ, սակայն, մեր գոյաբանական սպառնալիքը կլիման է։

Ջո Բայդեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍261👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չինաստանում բեռնատար նավը քանդել է Գուանչժոու քաղաքի կամրջի մի մասը: Մի քանի մեքենա ընկել է ջուրը:
👎73👍5
🟨 Հաղորդավար Եվգենի Կիսելյովը, որը Ռուսաստանում ճանաչվել էր որպես օտարերկրյա գործակալ, ընդգրկվել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում:
👎95👍17
Radar Armenia
🟨 Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը։ Հակակոռուպցիոն կոմիտե/ ©Radar Armenia ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։

Հակակոռուպցիոն կոմիտե / ©️ Radar Armenia
👍121👎1
🟨 Ադրբեջանը 2023թ. դարձել Է Իտալիայի նավթի խոշորագույն մատակարարը։

▫️Երկիրն արտահանել է մոտ 11,3 մլն տոննա նավթ՝ 25%-ով ավելի, քան 2022թ.։
👎180👍2
🟨 Միջուկային պատերազմն իրական սցենար է, որը, սակայն, պետք է թույլ չտալ։

▫️Աշխարհն ապահովագրված չէ միջուկային հակամարտության չնախատեսված մեկնարկից:

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎231👍11
Radar Armenia
🟨 Միջուկային պատերազմն իրական սցենար է, որը, սակայն, պետք է թույլ չտալ։ ▫️Աշխարհն ապահովագրված չէ միջուկային հակամարտության չնախատեսված մեկնարկից: ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայի համար ընտրությունն այսպիսի տեսք ունի՝ կա՛մ նորմալ կյանք՝ Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մեջ, կա՛մ, ամեն դեպքում, ընդհանուր պետությանը մոտ ինչ-որ սկզբունքով, կամ անվերջ պատերազմ։ Նրանք իրենց համար պետք է կատարեն այդ ընտրությունը:

Դմիտրի Մեդվեդև
👎333👍27
🟨 Ֆրանսիայի ՊՆ Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։

▫️Նա կլինի Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարը, ով կայցելի Հայաստան. այցը նախատեսված է մոտ ժամանակներս:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍374👎4
🟩 Team Telecom Armenia-ն, առաջինը Հայաստանում բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն ցանկացած կետից։

▫️ Ծառայությունը կօգնի ՀՀ քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար աշխարհի ցանկացած կետից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍178
Radar Armenia
🟨 Ֆրանսիայի ՊՆ Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ ▫️Նա կլինի Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարը, ով կայցելի Հայաստան. այցը նախատեսված է մոտ ժամանակներս: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ֆրանսիայի ՊՆ Լեկորնյուն Հայաստանում կլինի այսօր և վաղը։

▫️ Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ), ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։ 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ։

Le Figaro

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍410👎2
🟨 Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը՝ բրազիլացի Դանի Ալվեսը, բռնաբարության գործով դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎147👍41
Radar Armenia
🟨 Որևէ մեկի հետ կապված, արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը։ ▫️ Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման…
🟨 Եթե ՀՀ ՊԵԿ-ն այլ երկրների հարկային մարմիններից ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին այնտեղ վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն ՀՀ-ում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում:

ՊԵԿ / ©️ «Արմենպրես»

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍119👎28
🟨 Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։

▫️Պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը CEPA-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍248👎7
🟨 Ինքներդ էլ գիտեք՝ դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է։ Նախ, քարտեզ ասելով պետք է հասկանալ, որ խոսքը գնում է բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են։

▫️ Պետք է գործ ունենանք 1991թ. դեկտեմբերի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու գործընթացի հետ:

Մհեր Գրիգորյան


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎84👍41
🟨 Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին կարող է փոխարինել Ալեքսանդր Չիչերինին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:

The Guardian

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍59👎7
🟩 Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը:

Երևանի քաղաքապետարան
👍126
🟨 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

▫️Մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ:
👍195👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ քննարկեցինք Երևանի եւ Փարիզի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյան
👍198👎6