Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Երբ մենք ԱՊՀ-ը շրջանակներում 2020թ.-ին միանում ենք պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով մեզ գալիս է մեր քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, մեզ որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։ ▫️Ես կարծում եմ…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Որևէ մեկի հետ կապված, արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը։

▫️ Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման և կոմունիկացնենք դա հանրության հետ։

Ռուստամ Բադասյան

Տեսանյութը` news•am-ի
👍84👎17
🟨 ԵՄ դեսպանները սկզբունքորեն համաձայնության են եկել ՌԴ դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ։

▫️Այն պաշտոնապես կհաստատվի փետրվարի 24-ին։
👍160👎17
🟨 Սամվել Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե իր իսկ ներկայացրած հաղորդման հիման վրա` Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։

Փաստաբան
👍193
🟨 Ադրբեջանում հարցումներ են հրապարակվել, ըստ որոնց` բնակչության մեծամասնությունը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։

▫️
կողմ - 78.2%,
▫️դեմ - 19.5%
▫️չգիտի - 2.3%
👍182👎35
🟨 10 քաղաքացի արդեն ցանկություն է հայտնել վճարել 15 մլն դրամ և չծառայել բանակում։

▫️Առաջիկայում նրանց դեմ հարուցված գործերը կկարճվեն, նրանք կստանան նոր անձնագրեր:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎149👍70
🟨 Առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👎79👍39
Radar Armenia
🟨 Կարևոր հարց կար սեղանին դրված․ հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ ▫️Որոշել ենք, որ ԱԳ նախարարների հանդիպումը պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը և համաձայնեցմանը։ Նիկոլ…
🟨 Խաղաղության պայմանագրի՝ հունվարի 4-ի իր առաջարկների վերաբերյալ Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը։ Կարծում եմ, ԱԳ նախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը։

Արմեն Գրիգորյան
👍110👎22
Radar Armenia
🟧 Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժա, Սոթք և Ներքին Հանդ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ▫️Հայկական կողմում տուժածներ չկան: ՀՀ ՊՆ
🟨 ԵՄ առաքելությունը Ներքին հանդի հատվածում չունի հասանելիություն, միայն ՌԴ-ն է ներկա և չի կարողացել կանխել միջադեպը։

▫️ Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է՝ միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի։

Արմեն Գրիգորյան
👍244👎20
🟨 ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան։

▫️ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի հայերին պատմական և մշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք կտա։

Կոնստանտին Զատուլին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎312👍21
🟨 Հայաստանում ԵՄ դիտորդական անձնակազմի թիվը կավելանա՝ 138-ից հանելով 209-ի:

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍311👎14
Radar Armenia
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջանի տարածք։ ▫️Տղամարդը սահմանին ձերբակալվել է։
🟨 Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված Չեխիայի քաղաքացին Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակից չէ:

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր
👍116👎9
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ակնկալում ենք հնարավորինս շուտ։ Կարծում ենք` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ որևէ խոչընդոտ չի մնա Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար։

Թուրքիայի ԱԳՆ Հվ. Կովկասի, Կնտ. Ասիայի և Արլ. Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի ղեկավար Մեհմեթ Սամսար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎80👍43
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին:

▫️Անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍83👎33
🟨 Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով։

ՈՒՂԻՂ
👍216👎16
🟨 Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։

Էմանուել Մակրոն
👍364👎10
🟨 Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Սյունիքում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։

▫️Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։

Էմանուել Մակրոն
👍294👎3
🟨 Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։

Էմանուել Մակրոն
👍260👎2
🟨 Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

▫️Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար։

Էմանուել Մակրոն
👍405👎4