Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: ▫️ Հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
🟨 Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ  հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը:

▫️Պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎16
🟩 Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով։
👍105👎25
🟥 Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:

ՀՀ ՊՆ
👎304👍7
⬛️ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

ՀՀ ՊՆ
👎371👍7
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում փետրվարի 13-ին՝

🌖 Ցերեկ +13 +15
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր +1 +3

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍43
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ
👎145👍15
🟨 Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) կառուցման շրջանակներում այսօր ժամը 15։00-17։00-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ։
👍56👎4
🟨 Ադրբեջանի սահմանային պետական ծառայությունը հայտարարել է, որ իրականացրել է «Հատուցում» օպերացիան` «ի պատասխան հայկական կողմի սադրանքի»:
👎258👍4
🟨 Մենք, ակնհայտորեն, աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան երկխոսության շարունակմանը:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎158👍20
🟨 Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

ՀՀ ՊՆ
👍130👎17
🟨 Ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին, ժամը 10։00-ին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎43👍8
🟨 «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍75👎14
🟨 [Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծի հարցում] հեծանիվ չենք հորինելու. արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով փոքրիշատե պարզ են, նաև ուսանողներն ու դպրոցականներն են այդ խմբում։ Իսկ թե արտոնության չափն ու տեսակն ինչպես է լինելու, քննարկման հարց է։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
👎68👍36
🟨 Պետք է վերացվեն այն շարժակազմերը, որոնցով մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևեվ երթևեկում էին:

▫️Նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր:

Սուրեն Գրիգորյան
👍74👎38
🟨 Կարծում եմ՝ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը:

▫️Այսինքն, բոլոր այս ժամանակների համար ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ:

Սուրեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎63👍58
🟨 Այս թեմայի շուրջ մենք ներսում դեբատ ունենք։ Ս. Գրիգորյանը կարծում է, որ շարունակելու ենք սուբսիդավորել։ Ես կարծում եմ՝ էֆեկտիվ կառավարման ու գործարկման դեպքում առնվազն ինքնաֆինանսավորման հասնել այս նոր համակարգով հնարավոր է։

▫️Նույնիսկ տեղափոխողի սահմանափակումների դուրս գալու նախագծով պետք է ունենանք ինքնաֆինանսավորվող տրանսպորտային համակարգ:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍23
🟨 Այս տարի ձեռք կբերվի 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուս։

▫️Բացի այդ, հետագայում նախատեսված է 250 հատ էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերել:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎114👍92
Հայկական կողմը 4 զոհ ունի։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան / ©️ «Ազատություն» ռ/կ
👎283👍5
⬛️ Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

ՀՀ ՊՆ
👎231👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրել է Հ. Մարությանի՝ 2018թ. ելույթից մի հատվածի ձայնագրություն.

▫️«Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, օբյեկտիվ չէ։ Բայց պետք է փոխվի տրանսպորտային միջոցը, նոր խոսենք գների մասին»:
👎60👍28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բանավեճ ավագանու նիստի քննարկման ժամանակ. քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիտողություն արեց. «Ելույթի ժամանակ կոռեկտության սահմանները չպետք է անցնեք, և խոսեք քննարկման դրված հարցի մասին, սա ԱԺ ամբիոնը չէ»:
👍71👎22