Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Այդ թեմայով կարծիքներ կան, որ պետության գործող ղեկավարները իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ես պիտի քննարկեմ։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի որոշմամբ ձերբակալելու մասին։
👍72👎53
🟨 Մեր տարածաշրջանում վերջին ամիսներին էական իրադարձություն է տեղի ունեցել։ Մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է ԵՄ անդամության թեկնածու։ ՀՀ-ի համար կարևոր է դիրքավորվել այս իրադարձության շուրջ։

Նիկոլ Փաշինյան
👍192👎25
🟨 Ես ամեն ինչ կանեմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի և կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ։ Հույս ունեմ, որ տարածաշրջանի մյուս երկրներն այդպես կվարվեն։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165👎68
🟨 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը Երևանում փետրվարի 12-ին՝

🌖 Ցերեկ +12 +14
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +1 +3

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍38
🟨 Հաստատվել է Արտաքին հետախուզական ծառայության տարբերանշանի ձևը։
👍151👎53
🟨 Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Ազգային կոալիցիոն կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:
👍64👎1
🟨 Թումանյան փողոցի լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը շարունակվում է:

▫️Ընթացքի մեջ են նաև Խորենացի և Վարդանանց փողոցներում տարվող աշխատանքները:

▫️ Ժամանակն է, զուգահեռ սկսենք Ամիրյանի օրինակով մասնավոր բոլոր լայնակի լարերի իջեցումը:

Կամո Արեյան
👍115
🟨 Մալաթիա Սեբաստիայում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին:

▫️Մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։
👍94👎5
Radar Armenia
🟨 Մալաթիա Սեբաստիայում տեղադրված 75 հատ նստարանները չեն համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: ▫️Մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։
🟨 Պետք է խնդրեմ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ և, ենթադրվում է, ինչ որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են:

▫️Հետևապես, համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍73👎18
🟨 Թեքահարթակների մասով, վերջապես, ունենք հստակ ստանդարտ։ Այս տարի պլանավորել ենք կառուցել 400 թեքահարթակ։ Այս ստանդարտին պետք է խստորեն հետևել, անորակ աշխատանք ընդունել չենք կարող։

Տիգրան Ավինյան
👍77👎11
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի վերաբերյալ 8 նոր տեղեկամատյան:
👎166👍12
🟨 Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։

▫️Սակայն, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենան երկու կողմերը:

Ադրբեջանում ՌԴ դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎352👍6
🟨 Ռուսաստանը պատրաստ էր բավականին արագ վերականգնել այս երթուղին [Ադրբեջան-Նախիջևան] իր հաշվին։ Ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները։

Ադրբեջանում ՌԴ դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎344
🟨 Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում հոսպիտալացվել է:

▫️Նա զբոսանքի ընթացքում ընկել և կոտրվածքներ է ստացել:
👎105👍14
🟨 Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները կտրվեն մարտի 18-ից 31-ը ներառյալ:

▫️Բարձր դասարաններում արձակուրդները կտրվեն մարտի 25-ից 31-ը ներառյալ։

ԿԳՄՍ
👍56
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի կենտրոնում պետք է անցնենք բնական քարով շարվածքին:

Տիգրան Ավինյան
👍95👎22
🟨 Զորամասերի Փառքի անկյուններում թարմացվում են տպագրական նյութերն ու համալրվում:

ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95👎11
🟨 «Սիներջիի» նախկին ու ներկա աշխատակցուհիների խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և ընտրվել գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

▫️Տնօրենը դեռ կալանավորված է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍83👎48
🟨 Վարդենիսցիները դադարեցրել են այսօր առավոտյան մեկնարկած բողոքի ակցիան և բացել ճանապարհը:

▫️Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու դեմ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍94👎14
🟨 Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին:
👍65👎3