Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի մարդիկ. փոքրիկ ջութակահարը։ Տաթևիկ Արոյանը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍99👎1
🟨 2023թ. ընթացքում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 16.659 օտարերկրացի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍72👎46
🟨 Պատմականորեն՝ մեր պետության գոյությունն ընդհատվել է՝ տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր Հանրապետությունների գոյությունն էլ է ընդհատվել։

▫️Մեր պատմական փորձի վերլուծությամբ պետք է հանգենք եզրակացության, թե ի՞նչ գաղափարներ, ի՞նչ հայեցակարգ պետք է դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվենք նրա հարատևությունը և անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎192👍134
🟨 Ո՞րն է մեր հանցանքը․ որ ժողովրդի՝ խաղաղության հասնելու ուղերձը բավարար խորությամբ չենք ընկալել, չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք՝ խաղաղություն եք պատվիրում, բայց դրան հասնելն ահավոր տհաճ և ծանր է։

▫️Հիմա պարտավորված ենք առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալուն։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎207👍73
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Լիոնի գեղարվեստի թանգարանում երկու բնապահպան ակտիվիստներ ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» նկարի վրա։
👎186👍12
🟨 Տեղումներ չեն սպասվում:

Եղանակը Երևանում փետրվարի 11-ին՝

🌖 Ցերեկ +13 +15
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր 0 +2

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է Աֆրիկայի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Access Bank-ի գլխավոր գործադիր տնօրենը:
👎98👍7
🟨 Բուսաբանական այգու մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:

▫️2 մարդ հոսպիտալացվել է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎107👍8
🟨 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին:
👍142👎64
🟨 Փետրվարի 12-ից հետևյալ փողոցների երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով՝

▫️Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․
▫️Նելսոն Ստեփանյան – Մոլդովական
▫️ Բագրևանդ – Նվեր Սաֆարյան
▫️Անդրանիկ – Սվաճյան:
👍62👎2
🟨 Կրիպտոարժույթի շուկայից թարմ տվյալներ.

▫️ Bitcoin - 48.142 $
▫️ FTN - 1,63 $
▫️ Ethereum - 2520 $
👍32👎3
🟨 ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

Նիկոլ Փաշինյան
👍278👎45
🟨 Ռեկորդային տաք օրեր ենք տեսնում, ռեկորդային:

Գագիկ Սուրենյան
👍148👎33
🟨 Ուկրաինայի համար պետականությունը պահպանելու լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտու դերը։

▫️Եթե դա տեղի չունենա, Ուկրաինան կկորցնի իր պետականությունը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎214👍51
🟨 Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ամուր գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍248👎40
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական The Telegraph-ին. հղումը` այստեղ։
👍77👎36
🟨 Ալմա Աթայի հռչակագրով ոչ թե պետք է սահմաններ ստեղծվեն, այլ դրանով արտահայտված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա։

Նիկոլ Փաշինյան
👍136👎33
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։

▫️ Նախորդ տարեվերջին, թվում էր, որ մոտ ենք վերջնական տեքստի համաձայնեցմանը, սակայն սկզբից Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել բանակցություններին, ապա նշանակեցին նախագահական ընտրություններ։ Այս կետի վրա ենք այսօր։

Նիկոլ Փաշինյան
👎86👍39
🟨 Երբ իրադարձությունները իրար կողքի ենք դնում, Հայաստանում, օրինակ, կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ առ քայլ հրաժարվում է պայմանավորվածություններից։

Նիկոլ Փաշինյան
👍99👎36
🟨 Բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք` իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետականությունը ամրացնելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍198👎18
🟨 Հայաստանը ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում է տարածաշրջանի բոլոր երկրներից։

Նիկոլ Փաշինյան
👍174👎48