Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Եթե այս շարունակական բոյկոտի տրամաբանությունը անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, այս պրոցեսը չի դադարելու։

▫️Անգործությունը չի կարող անընդահատ արդարացվել։ Իմ պարտականությունն է, որ այս ինստիտուտն աշխատի:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎31
🟨 «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է:

▫️Հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍83
🟨 Պուշկինի թունելը շարունակում է հոսանքազրկված մնալ՝ էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
👎48👍7
🟨 Նախկինում ընդունված ավագանու որևէ որոշման հետ կապված մենք խնդիր չունենք: Բայց ավագանու անդամները, ովքեր միաժամանակ զբաղեցնում են հանրային պաշտոն, որոշում պետք է կայացնեն, մնում են ավագանու անդամ, թե հանրային պաշտոնյա: Որքանով տեղյակ եմ, «Մայր Հայաստան» խմբակցությունում ևս նման անդամ կա:

▫️Մեզ մոտ այդ քննարկումները տեղի են ունեցել և այդ որոշումները կայացվելու են:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍61👎27
🟨 Կունենանք կուսակցություն և կմասնակցենք ՀՀ քաղաքական գործընթացներին։

▫️Պատրաստվելու ենք 2026թ. ԱԺ ընտրություններին և ես առաջադրվելու եմ որպես [վարչապետի] թեկնածու։

Հայկ Մարության

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎287👍86
🟨 Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը.

🟢 - 34
🔴 - 0
- 0
👍120👎27
🟨 Երևանի ավագանին քննարկում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը:

Գևորգ Ստեփանյանը 42 քվեարկությունից մասնակցել է ընդամենը 7-ին: Այսինքն, բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից:
👍65👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սա կոնկրետ անգործություն է։ Քննարկվում է 2 ավագանու անդամի հարց, որոնք 42 քվեարկությունից 42-ին էլ չեն մասնակցել։

▫️Մենք անպայման հետևողականորեն ավագանու ինստիտուտն աշխատացնելու ենք՝ բոլոր գործիքների գործադրմամբ:

Տիգրան Ավինյան
👍74👎69
🟨 Ավագանու այս կազմը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, վերջին տարիների բոլոր ավագանիների հետ համեմատած ամենավճռական որոշումներն է կայացրել:

2023թ. մենք այնպիսի որոշումների ենք հանգել, որ Երևանի սեփական եկամուտները 64%-ով ավելացել են: Այս ծավալի փոփոխություն, Ձեր թիմակից և գործընկեր Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու օրոք չի եղել:

Տիգրան Ավինյան
👎68👍47
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դուք անցել եք պոպուլիզմի, մանիպուլյացիայի, և արդեն իսկ՝ ստի դաշտ։ Ամեն հարցով ձեր ասած սուտը, խոստանում եմ, ես բացահայտելու եմ:

▫️Երբ ասում եք՝ մենք տոնածառի լուսավորության վրա ավելի շատ գումար ենք ծախսել, քան դուք տոնածառի վրա, սուտ եք ասում։ Դուք գիտակցված եք սա ասում:

Տիգրան Ավինյանը՝ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին
👍74👎37
🟨 Հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում։

▫️Դասասենյակում այրվել է գույք:
👎65👍3
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎187👍10
🟨 Մեզ եթերներով շանտաժ էր արել Վարդան Ղուկասյանը, ինչն արդեն լուրջ հոդված է, մեր հանդեպ տեռոր է։

▫️ Վարդան Ղուկասյանը որոշել է օգնել այլ ֆրակցիաներին ու «ժերտվա» է տալիս այն մարդկանց, որոնք ոչնչից չեն վախեցել, ընտրություններ են կազմակերպել, աշխատելով հասել են այստեղ:

Վահան Ավագյան
👎85👍34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի լրագրող Կարլսոն Թաքերին, որը ժամանել է Մոսկվա հենց այդ նպատակով։

▫️ Հարցազրույցը հրապարակվելու է Թաքերի X-ի (նախկին Twitter) ալիքում։
👍69👎40
🟨«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը չընդունվեց.

🟢 - 32
🔴 - 2
- 0
👎68👍18
🟨 Երևանի ավագանին քննարկում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը:

▫️Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել ոչ մի քվեարկության: Նա ոչ մի անգամ ներկա չի գտնվել ո՛չ հանձնաժողովի նիստերին, ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ էլ քվեարկությունների է մասնակցել:
👍78👎8
🟨 «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը չընդունվեց.

🟢 - 31
🔴 - 2
- 0
👎101👍18
🟨 Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու նախագիծը։
👍61👎7
Radar Armenia
🟨 Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու նախագիծը։
🟨 «Հանրային ձայն» խմբակցության անդամների առաջարկը տրամաբանական է և, ընդհանուր առմամբ, համահունչ է մեր առջև դրված նպատակների հետ:

▫️Կարող եմ ասել, որ մեր սպասվածից նույնիսկ ավելի այդ բեռնաթափումը տեղի է ունեցել:

Տիգրան Ավինյան
👍51👎22
🟩 🟩 Երևանի ավագանին կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։

🟢 - 34
🔴 - 0
- 0
👍96👎6