Radar Armenia
77K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 [Վրաստանում] էլիտար կոռուպցիան նոր մասշտաբների է հասել, ինչը վկայում է այն մասին, որ էլիտայի ախորժակը սահման չունի, և փաստացի ոչինչ չի վերահսկվում, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎2
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

▫️Բարձր են գնահատվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ԱՄՆ ջանքերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎10
🟨 Հայաստանից Սև ծով ճանապարհը 2 օր ավելի արագ է, քան Ադրբեջանով:

▫️Առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակությունները այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն:

Հայաստանում Իրանի դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍280
🟨 Մինսկի խումբը ստեղծվել էր, որ նրանք իրենց ներկայությունը ապահովեն տարածաշրջանում։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ–ն խաղաղություն չի տենչում․ եթե պատերազմ լինի, ոչ թե նրանք, այլ մենք կտուժենք՝ մեր ժողովուրդը, տնտեսությունը, ենթակառուցվածքները։

ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎107👍37
🟨 Միասնական տոմսային համակարգի նախագիծը սեպտեմբերի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք նոր 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն։

▫️ Այս նախագիծը միտված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ. ում պետք է սուբսիդավորել, տրամաբանորեն սուբսիդավորվի, ում պետք չի, չսուբսիդավորվի։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍67👎45
Radar Armenia
🟨 Միասնական տոմսային համակարգի նախագիծը սեպտեմբերի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք նոր 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն։ ▫️ Այս նախագիծը միտված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ. ում պետք է սուբսիդավորել…
🟨 Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ թանկանում է, բայց ոչ այդքան։

▫️ 2013թ. համեմատ տրանսպորտը էականորեն որակապես փոխվել է։ Այդ օրվա պահանջը ոչ թե այն էր, որ չպետք է թանկանա, այլ եթե «Գազել» է, որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
👎180👍51
🟨 Պետք է նայել` ըստ պրոդուկտի։ Եթե նայենք ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթի տրամաբանությամբ, Tellcell-ի տարբերակով 180 դրամի շրջանում է լինելու։

▫️ Հատուկ խոցելի խմբերի համար կլինեն էլ ավելի էժան գներ։

Սուրեն Գրիգորյան
👎142👍36
🟨 Շատ-շատ համեստ հաշվարկներով հիմա տրանսպորտի 1 ուղևորի ինքնարժեքը 200-230 դրամ է կազմում։

▫️ Ուզում եմ հասկանանք, որ այսօր էլ է քաղաքացին վճարում այդ տարբերությունը։ Այսինքն, 100 դրամ վճարում է ուղևորը, մնացածը` բյուջեն, որ ձևավորում է կրկին քաղաքացիների վճարումներից։

Սուրեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎167👍45
🟧 Իրանի դիրքորոշումը հստակ է ճանապարհների ապաշրջափակման հարցում․ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։

▫️Մենք դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին և ռազմական ու քաղաքական ճանապարհներով, մեր վարքագծով ու քայլերով կարձագանքենք։

ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍213👎1
🟨 Արդշինբանկը հայտարարել է «HSBC-Հայաստանը» ձեռք բերելու գործարքի մասին:

▫️
Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում: 
👎122👍30
🟨 ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
👎120👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ժամանել է Իսրայել և հայտարարել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:
👍60👎23
🟨 Հայ մեծանուն մշակութային գործիչների հոբելյանների առթիվ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ:

▫️ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
▫️ ՀԱՅՏԱՁԵՎ
👍76
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին քննարկվել են ֆրանսիական քաղաքների հետ փորձի փոխանակման ընդլայնման ծրագրերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍101👎5
🟨 Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանն առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։

▫️ Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։

Հանրային հեռարձակողի խորհուրդ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎108👍53
🟨 Հայաստանում 2022/23 ուստարում սովորել է 5586 օտարերկրացի ուսանող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71👎7
⬛️ Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

▫️ Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎194👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ:

▫️Լինելու են վճարման մի քանի տարբերակներ՝ քարտեր, թղթային տոմսեր, QR կոդերով էլեկտրոնային տոմսեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎72
⬛️ Սրտի կաթվածի հետևանքով մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎392👍11
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:

Եղանակը Երևանում փետրվարի 7-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր 0 +2

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍51
🟨 Այսօր Ադրբեջանում տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:

▫️Նախագահի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու։
👎186👍5