Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կառավարության նիստում ՀԾԿՀ նախագահի պաշտոնում հաստատվեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
👎52👍21
🟨 Այսօրվանից ավտոմեքենաների առանձնահատուկ համարները կվաճառվեն աճուրդով:

▫️Այդ թվում հասանելի կլինի նաև «00 ОО 000» պետհամարանիշը. բարի ժամանց ենք մաղթում բոլորին:

Նիկոլ Փաշինյան
👍117👎61
🟨 Պարոն Պուտինը հաճելի անակնկալներ կստանա մարտի դաշտում:

▫️Ուկրաինան այս տարի վստահ հաջողություններ կունենա:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍219👎36
🟨 Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՊՎԾ 2023 թ. գործունեության հաշվետվությունը:

▫️ Զեկուցվել է, որ 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ: Վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ):
👍62👎20
Radar Armenia
🟨 ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Ձերբակալվել է 7 անձ։ ▫️Մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 ՀՀ դրամ գումար։…
🟨 Պետք է բացատրվի՝ ինչ է նշանակում «առերևույթ կոռուպցիոն» տերմինը:

▫️Առերևույթ կոռուպցիոն պետք է լինի կաշառքը, բարեկամին տենդեր նվիրելն ու դրա ներքո փողերի տեղաշարժը, որը չկա:

Վահան Քերոբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎121👍21
🟨 Եվրամիությունը հոգնել է ոչ թե Ուկրաինային օգնելուց, այլ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Կիևի համար միջոցների հատկացումն արգելափակելու դիրքորոշումից:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍216👎2
🟨 Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դե յուրե և դե ֆակտո բացասաբար չազդի երկկողմ հարաբերությունների վրա, Մոսկվան դրանք գնահատում է:

Դմիտրի Պեսկով
👎188👍14
🟨 «Վրացական երազանքը» Իրակլի Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի թեկնածու։

▫️ Նրա թեկնածությունը կհաստատվի խորհրդարանում հաջորդ շաբաթ։
👎60👍9
🟨 ԵՄ 27 առաջնորդներ պայմանավորվել են Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնության լրացուցիչ փաթեթի շուրջ:

▫️ԵՄ-ն իր վրա է վերցնում առաջնորդությունն ու պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելու հարցում: Մենք գիտենք, թե ինչն է վտանգված:

Շառլ Միշել
👍184👎27
🟨 Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի:

▫️Խաղաղության կարելի է հասնել Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎361👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Բրյուսելում բողոքի ակցաներ իրականացնող ֆերմերները անասնակեր են այրել և ձվեր նետել Եվրապառլամենտի շենքի ուղղությամբ:
👎85👍37
🟨 Ուկրաինային օգնելու նպատակով ԵՄ-ում որոշել են օգտագործել ՌԴ սառեցված հաշիվները:

▫️Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Կանադան սառեցրին Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվներ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍217👎20
🟨 Պետք է [Անկախության] հռչակագրի հետ մեր հարաբերությունը կարգավորենք։ Ոչ պետական ժողովրդից պետականի վերածվելու պահը սահմանադրական հանրաքվեն է։

▫️ Սա մեր ներքին խոսակցությունն է, մենք պետք է չթողնենք, որ որևէ մեկը դրսից այս խոսակցությանը խառնվի։

Նիկոլ Փաշինյան
👎166👍82
🟨 ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի` առաջարկվում է նաև արգելել կուսության ստուգումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎24
🟨 Մեղրիի սահմանին Իրանից Հայաստան է փոխանցվել թմրամիջոցներով լի պարկ. բացահայտվել է հանցախումբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍101👎2
Radar Armenia
🟨 🟧 Իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: ՀՀ ՔԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով դատարանի որոշմամբ կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության 1 աշխատակից, նաև ընկերության նախկին աշխատակից:
👍122👎8
🟨 «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը մոտ է «Մերսեդեսի» թիմից հեռանալուն։ Նա կարող է միանալ «Ferrari»-ի թիմին, փորձելով նվաճել իր ռեկորդային` 8-րդ տիտղոսը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎3
🟨 Փետրվարի 5-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Երևանի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանման համար արտոնություն կիրառելու հարցը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍76👎9
🟨 Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։ Ի՞նչ է նշանակում, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման կարևոր մասն է։ Ինչ անում, չենք անում, մեր թշնամին միշտ ներկա է։

▫️Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս։

Նիկոլ Փաշինյան
👎272👍48
🟨 🟧 Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստում կքննարկի

▫️ Հայկ Մարությանի,
▫️ Նարինե Հայրապետյանի,
▫️ Զարուհի Փոստանջյանի,
▫️ Սոննա Աղեկյանի,
▫️ Գևորգ Ստեփանյանի

լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
👍184👎67
Radar Armenia
🟨 🟧 Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստում կքննարկի ▫️ Հայկ Մարությանի, ▫️ Նարինե Հայրապետյանի, ▫️ Զարուհի Փոստանջյանի, ▫️ Սոննա Աղեկյանի, ▫️ Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
🟨 Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։
👍170👎38