Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և ցածր տեսանելիության պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար։

▫️Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
👍34👎2
🟨 Հայաստանից 303 անձ համարվում է անհետ կորած՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։

▫️2023-ին 62 ընտանիք է դիմել է մեզ, 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։

ԿԽՄԿ
👎57👍3
Radar Armenia
🟨 Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։
🟨 ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Ձերբակալվել է 7 անձ։

▫️Մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 ՀՀ դրամ գումար։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎80👍49
🟨 Քննարկվել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, Մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍85👎2
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված` ՀՀ մարզերում տեղաբաշխված անձանց սննդային ապահովվածության նպատակով ՀՀ կառավարության կողմից հասցեագրվել է 4.4 մլրդ դրամ:

▫️17.000 աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4.000 ուսանողի համար իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր:

▫️7.000 մարդ օգտվել է պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից։ 11.800 մարդու կենսաթոշակներն արդեն վճարվում են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍76👎14
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում փետրվարի 1-ին՝

🌖 Ցերեկ +1 +3
🌗 Երեկո -2 -4
🌘 Գիշեր -6 -8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍39👎1
🟨 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
👍48👎1
🟨 ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա:

▫️ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև կատարվել է ճնշման ներքո։ Այս իրավիճակը և՛ արևմտյանների ճնշման, և՛ հասկանալի էմոցիաների արդյունք է։

ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎281👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մալայզիայի թագավոր է դարձել միլիարդատեր բայքերը:

▫️65-ամյա Իբրահիմ Իսմայիլը երդվել է Կուալա Լումպուրի պալատում: Նրա կարողությունը կազմում է մոտ 5,7 մլրդ դոլար: Բացի այդ, նա Kembara Mahkota Johor մոտոցիկլետային շրջագայության հիմնադիրն է:
👍50👎2
🟨 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը:

Այն եթեր կհեռարձակվի այսօր՝ 19:00-ին:
👍88👎47
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պուտինն անձամբ է շնորհավորել պատրիարք Կիրիլին գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
👎173👍24
🟨 Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎97👍48
🟨 Գարնանը ռուսական հակահարձակումը կավարտվի և կսկսվի մերը:

Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍173👎29
🟨 ՃԵ կանոնների խախտման տուգանքների համար 20 և 30% զեղչ կգործի:

▫️Եթե քաղաքացիները ցանկություն կունենան ստանալ ծանուցումները էլեկտրոնային և ոչ թե «Հայփոստ»-ի միջոցով, ապա նախատեսում ենք 20% զեղչ:

▫️15–օրյա ժամկետում վճարելու դեպքում՝ 30% զեղչ:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍155
🟨 Ուզում եմ այսօր պարծենալ. այսօրվանից մեր երկրում քաղաքացիական դատավարությունը թվայնացված է:

Գրիգոր Մինասյան
👍102👎18
🟨 Եթե մենք թմրանյութ փնտրում ենք փողոցում, ապա կգտնենք մեկ փաթեթ:

▫️Պետք է գտնենք մեծ մատակարարումների աղբյուրները:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍147👎15
🟨 Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, և դա պրոբլեմ է:

Նիկոլ Փաշինյանը՝ գնումների ոլորտի լավարկման անհրաժեշտության մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍70👎17
🟨 Քաղաքական առաջնորդության ժամանակն է:

▫️Այո՛, մենք ունենք մասնագետներ, բայց որոշ դեպքերում այդ մասնագետների ինֆորմացիան 93 թվականի է:

Նիկոլ Փաշինյան
👎49👍46
🟨 Կառավարության նիստում ՀԾԿՀ նախագահի պաշտոնում հաստատվեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
👎52👍21
🟨 Այսօրվանից ավտոմեքենաների առանձնահատուկ համարները կվաճառվեն աճուրդով:

▫️Այդ թվում հասանելի կլինի նաև «00 ОО 000» պետհամարանիշը. բարի ժամանց ենք մաղթում բոլորին:

Նիկոլ Փաշինյան
👍117👎61