Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
👎141👍2
🟨 Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎52👍4
🟨 Ադրբեջանի պատվիրակությունը առժամանակ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ։

▫️ Պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում քննարկվում էր Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման հարցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍250
🟨 Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով:

▫️Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👍70👎32
🟨 Եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎58👍17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում ձնամաքրման աշխատանքներին ներգրավված են 134 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա և 780 աշխատակից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎45
Radar Armenia
🟨 Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
🟨 Իրանը երկար տարիներ լավ հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ։

▫️Ցանկանում ենք ապագայում այդ հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի։

Էբրահիմ Ռայիսի
👎144👍9
🟨 ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

▫️Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվում է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍329
🟨 Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ կամ Վաշինգտոն։

▫️Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, սա Մոսկվայի և Բաքվի խնդիրն է։

Սերգեյ Լավրով
👎367👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
👍123👎37
🟨 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում հունվարի 25-ին՝

🌖 Ցերեկ 0 +2
🌗 Երեկո -2 -4
🌘 Գիշեր -4 -6

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍45
🟨 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

▫️Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎36👍2
🟨 Ճամբարակի այսօրվա լուսաբացը: Երկու արև։

Գագիկ Սուրենյան
👍333👎1
🟨 Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է, նրանք հիանալի անվտանգության գործընկերներ են եղել տարածաշրջանում, նաև դաշինքի սահմաններից դուրս։

▫️Սպասում ենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության թուրքական վավերացման ստացմանը։

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎100👍7
🟨 Հարկ վճարողների կողմից 2023թ. դեկտեմբերի համար ներկայացված եկամտային հարկի և սոցվճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատողների թիվը կազմել է 741.726` գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37.306-ով (5.3%):

ՊԵԿ
👍59👎1
🟨 Բայդենի վարչակազմը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով հավանություն տալ Թուրքիային 50 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների վաճառքին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎228👍4
🟧 Այրվել է Անիպեմզա համայնքի գյուղապետարանի շենքը։

▫️Այրվել է շենքի 2-րդ հարկն ու տանիքը՝ 100-140 ք/մ։ Այս պահին տուժածներ չունենք, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

ՆԳՆ/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎66👍4
🟨 Վերջին 3 օրերին ձյան առատ տեղումների քանակը հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման:

▫️Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։
👍98👎6
🟨 Աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ:

▫️Լավ լուրն այն է, որ հաջողվել է վթարների և զոհերի ցուցանիշի նվազեցում ունենալ:

Նիկոլ Փաշինյան
👍110👎28
Radar Armenia
🟨 Աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ: ▫️Լավ լուրն այն է, որ հաջողվել է վթարների և զոհերի ցուցանիշի նվազեցում ունենալ: Նիկոլ Փաշինյան
🟨 Ոստիկանությունը միջքաղաքային ավտոկայաններում ստուգել է ավտոբուսների և միկրոավտուբուսների անվադողերը:

▫️Մաշվածության մեծ աստիճան ունեցողներին չեն թույլատրել դուրս գալ երթուղի: Եթե դուրս գային, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի ենթարկվելու էր:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎16
🟨 Երբ ինքս մեքենա եմ վարում, զգում եմ, որ 4 տարի առաջ կառուցված ճանապարհն այն վիճակում չէ, որ պետք է լիներ, ավելի վատ վիճակում է:

Նիկոլ Փաշինյան
👎91👍34