Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սևան-Երևան ճանապարհի Չայնիի ոլորանների հատվածում Գավառ-Երևան երթուղու «Գազելը» կողաշրջվել է. կան տուժածներ։

▫️Այս պահին վթարի հետևանքով տուժած 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

ՆԳՆ/ ©Radar Armenia

Տեղեկություններ կան, որ բախվել են տասնյակ ավտոմեքենաներ։
👎83👍3
🟨 Փետրվարի 2-ից Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում կգործի լուսանկարահանող տեխնիկական միջոց:

▫️Երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

ՃՈ
👍74👎12
🟨 ԱՊՀ երկրները պետք է առավելագույնս անցնեն ազգային արժույթներով հաշվարկների:

ՌԴ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍17
🟨 Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները։ Որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել։ Բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍112👎14
🟨 Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թթ. ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։

▫️Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎1
🟨 Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

ՍԱՏՄ
👍270
🟨 Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման գնալու քաղաքական կամք չկա: Ճիշտ հակառակը՝ կա խնդիրները սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հետ կապված հարցեր, բայց ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին:

Արարատ Միրզոյան
👍136👎9
🟨 Ադրբեջանի նախագահի 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է ենթադրում։ Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի քաղաքացի մեր սահմանը անցնի առանց սահմանային վարչարարության։

▫️ Մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, տեխնոլոգիաները արդյունավետ լուծումներ կարող են տալ, կարող ենք քննարկել։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165👎2
🟨 Մենք պատրաստ ենք քննարկել մաքսային այս կամ այն վճարի հարցը, կարող են լինել փոխադարձ կառուցողական, փոխզիջումային լուծումներ, բայց գաղափարապես, որ որևէ բեռ հատի ՀՀ սահմանը, անցնի ՀՀ տարածքով և դուրս գա առանց մաքսային վարչարարության, սա հենց միջանցքային տրամաբանությունն է, որը մեզ համար ընդունելի չէ։

Արարատ Միրզոյան
👍218👎4
🟨 Նույնիսկ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով չկա կետ, սահմանում կամ պնդում, որ անվտանգությունը պետք է ապահովի որևէ 3-րդ կողմ, նաև ռուսական սահմանապահներ։

▫️ Ճիշտ հակառակը, պարզ կերպով նշվում է, որ անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ-ն։ ՀՀ-ն այսօր էլ պատրաստ է և կարող է երաշխավորել։

Արարատ Միրզոյան
👍202👎9
🟨 2022թ. սեպտեմբերին ՀՀ-ն դիմում է ՌԴ գործընկերներին, որտեղից, մեծ հաշվով, ստանում է հետևյալ պատասխանը. ՀՀ-ի այդ հատվածի սահմանագծերը հստակ չեն, հետևաբար ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

▫️ Դրանից հետո 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվում է քառակողմ հայտարարություն, ըստ որի` Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը պետք է ընթանա Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա' Հայաստան-Ադրբեջան սահման։

Արարատ Միրզոյան
👍164👎14
🟨 Պայմանավորվածությունը [սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար] վերահաստատել ենք Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Սակայն մինչ օրս վերջնական արդյունք չկա։

Արարատ Միրզոյան
👍102👎13
🟨 Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն:

▫️Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։

ԲԴԽ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎28
⬛️ Կյանքի 83-րդ տարում մահացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի հիմնադիր Ֆրենկ Ֆերիանը:
👎95👍5
🟨 Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է։

▫️Աշտարակի, Աբովյանի, Նաիրիի, Ստեփանավանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
👎49👍4
🟨 «Հանրապետության հրապարակ» կայարանում ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։

Երևանի մետրոպոլիտեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2024թ. միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան՝ նաև տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍79👎3
Radar Armenia
🟨 Ռեջեփ Էրդողանն առաջարկել է Թուրքիայի խորհրդարանին վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
🟨 Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎14
🟨 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց:

Եղանակը Երևանում հունվարի 24-ին՝

🌖 Ցերեկ -1 +1
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր -2 +4

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍35👎9
🟨 Ջերմուկի ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

▫️Աշոցքի, Անիի, Արարատի, Սիսիանի, Արագածի, Ախուրյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին բուք է։
👎47👍2