Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում սուր խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի համակարգման անհրաժեշտությունը:
👎223👍4
🟨 Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու: 

▫️Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: 
👍35👎1
🟨 2023 թ., ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:

ՊԵԿ
👍59👎2
🟨 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
👎38
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 2023թ. 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. ոլորտում մոտ 40% աճ է արձանագրվել:
👍112👎10
🟨 Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին:
👎175👍3
🟨 Մոսկվան ակնկալում է, որ ԱՊՀ-ի իր գործընկերներն ավելի հստակ կարտահայտեն իրենց անհամաձայնությունը ՄԱԿ-ում՝ հակառուսական նախաձեռնությունների և բանաձևերի վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ
👎240👍7
🟨 Սոչիում КВН փառատոնի ժամանակ սպանվել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը:

▫️Նա մահացու վնասվածքներ է ստացել ծեծկռտուքի ժամանակ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎195👍8
🟨 Ջերմուկում առատ տեղումներ են:
👍85👎10
🟨 Առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
👎39👍5
🟨 Սևան-Երևան ճանապարհի Չայնիի ոլորանների հատվածում Գավառ-Երևան երթուղու «Գազելը» կողաշրջվել է. կան տուժածներ։

▫️Այս պահին վթարի հետևանքով տուժած 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

ՆԳՆ/ ©Radar Armenia

Տեղեկություններ կան, որ բախվել են տասնյակ ավտոմեքենաներ։
👎83👍3
🟨 Փետրվարի 2-ից Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում կգործի լուսանկարահանող տեխնիկական միջոց:

▫️Երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

ՃՈ
👍74👎12
🟨 ԱՊՀ երկրները պետք է առավելագույնս անցնեն ազգային արժույթներով հաշվարկների:

ՌԴ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎201👍17
🟨 Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները։ Որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել։ Բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍112👎14
🟨 Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թթ. ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։

▫️Ուզում եմ ընդգծել՝ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎1
🟨 Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

ՍԱՏՄ
👍270
🟨 Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման գնալու քաղաքական կամք չկա: Ճիշտ հակառակը՝ կա խնդիրները սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հետ կապված հարցեր, բայց ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին:

Արարատ Միրզոյան
👍136👎9
🟨 Ադրբեջանի նախագահի 3 պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է ենթադրում։ Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի քաղաքացի մեր սահմանը անցնի առանց սահմանային վարչարարության։

▫️ Մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, տեխնոլոգիաները արդյունավետ լուծումներ կարող են տալ, կարող ենք քննարկել։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165👎2
🟨 Մենք պատրաստ ենք քննարկել մաքսային այս կամ այն վճարի հարցը, կարող են լինել փոխադարձ կառուցողական, փոխզիջումային լուծումներ, բայց գաղափարապես, որ որևէ բեռ հատի ՀՀ սահմանը, անցնի ՀՀ տարածքով և դուրս գա առանց մաքսային վարչարարության, սա հենց միջանցքային տրամաբանությունն է, որը մեզ համար ընդունելի չէ։

Արարատ Միրզոյան
👍218👎4