Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Դավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎14
🟨 Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։

ՊՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
👎92👍5
Radar Armenia
🟨 Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ ՊՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
🟨 Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել:

▫️ Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

ՀՀ ՊՆ / @ Radar Armenia
👍61👎17
🟨 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

▫️Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

ՀՀ ՊՆ
👍189👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չելյաբինսկի կենտրոնում առևտրի կենտրոն է հրդեհվել:

▫️Հրդեհի մակերեսը կազմում է 200 քառակուսի մետր:
👍89👎29
🟨 Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար:

▫️Դադարեցվել է Վահագնի թաղամասի Հրազդան փողոցի թիվ 15-ից 32 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
👎52👍5
🟨 Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍152👎4
🟨 Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։

▫️ Մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան սկզբունքները։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍183👎7
🟨 Հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ:

▫️Քննարկեցինք ՏՏ լուծումները երևանյան կյանքի տարբեր ոլորտներում։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 2024թ․ կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը և կառերեսվենք այն պարտականությունների հետ, որոնք դրված են մեզ նման մեծ ազգի վրա։

▫️Կարող եմ նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գրավում են մեր ուշադրությունը և հանգեցնում են մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական որոշումների կայացմանը՝ հատկապես Հայաստանի պարագայում։

Էմանուել Մակրոն
👍586👎8
🟨 Ադրբեջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումներն զգացվել են նաև Բաքվում։
👍218👎8
Radar Armenia
🟨 Ադրբեջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումներն զգացվել են նաև Բաքվում։
🟨 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախի քաղաքից 89 կմ հարավ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

▫️ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎66👍37
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում ազատվում են ապօրինի շինություններով ու ցանկապատերով փակված գոտիները, բակային տարածքները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍195👎3
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով։

Եղանակը Երևանում հունվարի 20-ին՝

🌖 Ցերեկ +9 +11
🌗 Երեկո +4 +6
🌘 Գիշեր -1 +1

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS🇺🇸ENG
👍43👎2
🟨 Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը:

▫️Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👍47👎2
🟨 Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։

▫️Ուղղակի պետք է մոտենալ այդ մարդկանց, տեղեկացնել, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։

Նիկոլ Փաշինյան
👍122👎31
🟨 Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ:

▫️Նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է, չէ՞։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎45
🟨 Տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:
👍92👎8
🟨 ՊԵԿ-ի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով:

▫️2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:
👍98👎3
🟨 Աշխատանքները հասել են մի տեղ, որ փոխադարձաբար լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում:

▫️Հիմա շատ, թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները: Կան աշխատանքային կապուղիներ իմ և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև:

Նիկոլ Փաշինյան
👎85👍53