Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎45
Radar Armenia
⬛️ Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՀՀ ՊՆ
🟨 Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։

▫️Հիմնավոր կասկածի հիմքով ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍14
🟨 Ռուբեն Ռուբինյանը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍81👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուս բլոգեր Սերգեյ Կոսենկոն իր երկու ամսական որդուն ձնակույտի մեջ է նետել և բլոգ նկարահանել:

▫️Տեսանյութն առաջացրել է լսարանի զայրույթը, իսկ Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան էլ հայտնել է, որ մտադիր է դիմել Քննչական կոմիտե:
👎159👍23
Radar Armenia
🟨 Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել նրան նվիրվածության և վճռականության համար։
🟨 Ֆրանսիայի վարչապետ է դարձել կրթության նախկին նախարար 34-ամյա Գաբրիել Աթալը:

▫️Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է:
👍164👎3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88
Radar Armenia
🟨 Շիրակի մարզի մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ` բողոքելով ատեստավորման կարգից և պնդելով, որ կառավարությունը կարող էր հետաձգել ատեստավորման կարգի կիրառումը և թույլ տալով առանց նախապայմանի շարունակել աշխատել։ ▫️ Նրանք…
🟨 Ժաննա Անդրեասյանն ընդունել է բողոքի ցույց անող մի խումբ ուսուցիչներին:

▫️Նա պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍63👎4
🟨 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

▫️Վարչության 47 հաստիքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍55👎8
🟨 Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:

ՀՀ ԱԳՆ
👍146
🟨 Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել. այժմ հաշվարկվում են վնասի չափերը:
👎80👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
👍129
🟨 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է։ 2024-ին հոսպիտալացվել է 3 մարդը, 1-ը՝ երեխա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎60👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍199👎1
⬛️ Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ ՊՆ
👎198👍7
🟨 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով:

Եղանակը Երևանում հունվարի 10-ին՝

🌖 Ցերեկ +6 +8
🌗 Երեկո +2 +4
🌘 Գիշեր +3 +5

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍28👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Էկվադորում ներքին զինված հակամարտություն է սկսվել:

▫️Անհայտ զինված անձինք ներխուժել են պետական հեռուստատեսության լուրերի եթեր:
Հաղորդվում է նաև փողոցներում և մետրոյի կայարաններում զինված բախումների մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎66👍15
🟨 Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍46👎5
🟨 Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ:
👍156
🟨 Մետրոյի համար ձեռք կբերվի 15 նոր շարժակազմ, կենտրոն տանող կայարանների մոտ կստեղծվեն ավտոկայանատեղիներ:

▫️Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն:

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյան/ Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143