Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 6 ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ:
👍117👎19
🟨 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

▫️Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի:
👍75👎24
🟨 Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել է Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցին:

▫️Գողացել են ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգևոր արժեք ունեցող իրեր:
👎188👍4
Radar Armenia
🟨 Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ-ում բեռնատարի վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է երթևեկության համար։
🟨 ⬛️ Գազատար ավտոցիստեռնի կողաշրջման հետևանքով վարորդը մահացել է:

▫️Ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎93👍2
Radar Armenia
🟨 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ` կասեցնելով հեռարձակումը 30 օրով և մեկ հաղորդման մասով կիրառել վարչական տույժ հասույթի 0.02% չափով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ցավում ենք, որ ՀՌՀ վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

▫️Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին:

Հայաստանում ՌԴ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎264👍9
🟨 Մոսկվան աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:

ՌԴ Գլխավոր շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎259👍6
🟨 Սերգեյ Սմբատյանը վերականգնվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍118👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ստեփանակերտի ֆուտբոլի խաղադաշտում տեղի է ունեցել ադրբեջանական ֆուտբոլային ակումբների հանդիպումը. Ալիևը անձամբ է տվել խաղի մեկնարկը:

▫️Ավելի վաղ Ադրբեջանը մարզադաշտից հեռացրել էր ԼՂ-ի դրոշի գույներով աթոռները՝ դրանք փոխարինելով ադրբեջանականով:
👎263👍6
🟨 Եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի՝ 2021թ․ «Սուպերլիգայի» ստեղծումն արգելելու գործողությունները:

▫️Դատարանը վճռել է, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍81👎6
Radar Armenia
🟨 Սուրիկ Խաչատրյանի որդին, Տիգրան Խաչատրյանը, դատարանի որոշմամբ կալանավորվել է։ ▫️Մեղադրվում է այն բանի համար, որ գնացել է Գորիսում ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ…
🟨 Սուրիկ Խաչատրյանի որդու կրակոցներից տուժածին ևս մեղադրանք է առաջադրվել:

▫️Տիգրան Խաչատրյանը վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍49👎7
🟨 Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքն աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին։

▫️Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրատվիրել է 1 եվրո, որի արդյունքում՝ ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։
👍134👎2
🟨 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան։
👎192👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 2023թ. ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով, անօրինական եղանակով ՀՀ-ից արտահանվող շուրջ 1.5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ:

ՊԵԿ
👍79
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչը պատմել է, թե ինչպես է զորակոչային տարիքի մի տղամարդ, երկրից դուրս գալու նպատակով, ՔԿԱԳ մարմիններում պաշտոնապես ստացել տեղեկանք, որի համաձայն` արական սեռը փոխել է իգականի, սակայն, ֆիզիկապես մնացել տղամարդ:
👍48👎10
🟨 Երևան-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

▫️Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մերկասառույց է նաև Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին:
👎35👍3
🟨 Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահը:

▫️Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎5
🟨 Մայրաքաղաքում ամանորյա կատարված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ (հարկերը՝ 58.7 մլն դրամ):

▫️Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպում - 226.5 մլն. դրամ,
▫️Լույսերի վառման արարողություն - 89 մլն. դրամ,
▫️Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարում - 79 մլն. դրամ,
▫️7 համերգային ծրագիր - շուրջ 25 մլն դրամ։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎128👍117
🟩 Հայտնի են Հայաստանի 2023թ․ 10 լավագույն մարզիկները։

▫️Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ)
▫️Ամոյան Մալխաս (ըմբշամարտ)
▫️Անդրեասյան Արման (ըմբշամարտ)
▫️Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ)
▫️Դավթյան Արթուր (մարմնամարզություն)
▫️Թևանյան Վազգեն (ըմբշամարտ)
▫️Լալայան Վարազդատ (ծանրամարտ)
▫️Հարությունյան Արսեն (ըմբշամարտ)
▫️Մանասյան Նարեկ (բռնցքամարտ)
▫️Սահակյան Գոռ (ծանրամարտ)

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍181
🟨 «Խիստ նկատողություն» տեսակի տույժեր են նշանակվել 3 դատախազների նկատմամբ, որոնք պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Քննարկվել են տարածաշրջանային և այլ հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎211👍15
🟨 Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տարեվերջին կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով։

Արամ Թորոսյան/ ©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍264👎15