Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ նախատեսված չեն։

▫️Հորդորում ենք մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները:

ՊԵԿ
👍38👎7
🟨 Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բուդապեշտ կատարած այցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Օրբանին ազգային TOGG էլեկտրամոբիլ է նվիրել:
👎123👍4
🟩 ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում:

▫️Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍195👎1
🟨 Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 23:00-ից, կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:

▫️ Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍47
🟨 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ։
👍55👎11
🟨 Ստորագրվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024թ․ ծրագրերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍348
Radar Armenia
🟨 Եվրամիությունը 50%-ով կընդլայնի իր առաքելությունը Հայաստանում։ Դիտորդների թիվը 138-ից կհասնի 209-ի։ ▫️Սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է։ Ժոզեպ Բորել
🟨 ԵՄ առաքելության ընդլայնումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղությանը։

▫️Արդյունքում՝ առաքելությունն ավելի լավ կդիտարկի և կզեկուցի անվտանգային իրավիճակի մասին։

Մարկուս Ռիթեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍153👎4
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 19-ին՝

🌖 Ցերեկ +3 +5
🌗 Երեկո -1 -3
🌘 Գիշեր -5 -7

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍40
🟨 Շինուհայր-Հարժիս ճանապարհին մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:

ՆԳՆ
👎50👍1
🟨 Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալման միտումը խորը տագնապ է առաջացնում: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի գործիչներ։

ԱՄՆ Պետդեպի խոսնակ
👍144
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը տվել է կոնկրետ արդյունքներ: Հետաքրքիր նախադեպ էր Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը Վրաստանում։

▫️Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում:

Իրակլի Ղարիբաշվիլին
👎76👍27
🟨 Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։
👍464
🟩 Լոնդոնում կայացած Wanderlust Reader Travel Awards-ում Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում:

Զբոսաշրջության կոմիտե
👍255
🟨 Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։

▫️Ընդհանուր 3 ֆիլմ՝ «Underdog», «Dead by Dawn», «Collapse», որոնց նկարահանումները նախատեսվում է սկսել տարեսկզբից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍245
🟩 Այսօր ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

▫️Բեմում է լինելու Սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

▫️ Մասնակցությամբ` «Բարեկամություն» անսամբլի, «Swag Art School»-ի
երեխաների, Արամ MP3-ի և Սրբուկի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Իսլանդիայում երկրաշարժի հետևանքով հրաբխի ժայթքում է սկսվել:
👎78👍11
🟨 ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել ԵԽ նախագահ Շառլ Միշելին:

▫️Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը ԵՄ հետ գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166👎4
🟨 ԵՄ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյան և Վլադիմիր Պուտինի զարմուհին՝ Աննա Ցիվիլևան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍135👎3
Radar Armenia
🟨 Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին: ▫️Ըստ այս ցանկի, պատժամիջոցների ու սահմանափակումների են ենթակա ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Վագներ» խմբի ղեկավարները, Սիրիայի ազգային գվարդիան և այլ անձինք։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել։

▫️Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ/ ©Radar Armenia
👎67👍19
🟨 Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները:

«ՀԿԵ» ՓԲԸ
👍31👎5