Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա Բաքվում։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ն ողջունում է ԿԲ նախագահի ու Էներգիայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը ակնկալում է Վաշինգտոնում հյուրընկալել ԱԳ նախարարներ Բայրամովին և Միրզոյանին։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայըն
👍114👎8
Radar Armenia
⬜️ Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է:
⬜️ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
👍89
🟨 Այս գիշեր Հրազդանի կիրճում վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունեցել արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված։

2 քաղաքացի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել է դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։

ՆԳՆ
👎39👍3
🟨 35 տարի անց որքանո՞վ է լուծված աղետից տուժածների բնակարանի խնդիրը:

▫️Արհավիրքը խլեց շուրջ 25․000 մարդու կյանք, կես միլիոնից ավելի մարդ անտուն մնաց։ Պետությունը շուրջ 10 մլրդ դոլարի տնտեսական վնաս կրեց։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎81👍4
🟨 Դեկտեմբերի 8-ից Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ:
👍30
🟨 Դեկտեմբերի 8-ից Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրյան փողոց:
👍34
Radar Armenia
⬜️ Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է:
⬜️ Կառավարությունը նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
👍66👎1
🟨 Արարատ Գրիգորյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
👍68
🟩 Կառավարությունը Ապարանում վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նորակառույց շենքում ավելի մեծ բնակարաններ նվիրաբերեց:

▫️5 բնակարան էլ նվիրաբերվեց երկրաշարժի հետևանքով տունը քանդված և 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:
👍148
🟨 2024թ. մարտի 17-ին տեղի կունենան ՌԴ նախագահի ընտրությունները:
👎122👍28
🟨 ՌԴ Բրյանսկի դպրոցներից մեկում 14 տարեկան աղջիկը հորը պատկանող զենքով մտել է իր դասարան, կրակ բացել մի քանի դասընկերների ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:

▫️ Նախնական տվյալներով, բացի նրանից, կա 1 զոհ, 3 վիրավոր:
👎89👍11
Radar Armenia
🟨 Դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա Բաքվում։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ն ողջունում է ԿԲ նախագահի ու Էներգիայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը ակնկալում է Վաշինգտոնում հյուրընկալել ԱԳ նախարարներ Բայրամովին և Միրզոյանին։ ԱՄՆ պետքարտուղարի…
🟨 Մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվում: Առնվազն վերջին 3 հրավերները մերժվել են Ադրբեջանի կողմից:

Հուսով ենք՝ ավելի կոնստրուկտիվ կդառնա Ադրբեջանը, և բացի հայտարարություններից, ռեալ քայլ կանեն, որը կբերի շոշափելի խաղաղության:

Ալեն Սիմոնյան
👍123👎10
Radar Armenia
🟨 Արարատ Գրիգորյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
🟨 Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:
👍57👎2
🟨 Ժամանակ անցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում ապրելու, առևտուր կանեն:

Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում:

Ալեն Սիմոնյան
👎196👍59
Radar Armenia
🟨 Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ ▫️Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այդ երաշխիքը [Իլհամ Ալիև] պետք է փնտրի իր և իր քաղաքականության մեջ: Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք, և ասել՝ ես ռևանշիզմից վախենում եմ:

▫️Ռևանշիզմից վախենո՞ւմ ես՝ նորմալ հարաբերություններ հաստատիր հարևաններիդ հետ:

Ալեն Սիմոնյան
👍206👎7
🟧 2024թ. փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ։

▫️ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ.:
👍61👎19
🟨 Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում:

▫️ Խախտումների վերաբերյալ ռուսական կողմի հետ քննարկումներ կլինեն այս ամիս:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյան
👎161👍12
🟨 Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանալու է տարեվերջին: Սահմանված ընթացակարգով մրցույթ կհայտարարվի և հոգաբարձուների խորհրդում կլինի ընտրությունը:

Ժաննա Անդրեասյան
👍47👎9
🟨 Սնուփ Դոգի երևանյան համերգը տեղի կունենա հաջորդ տարի:

▫️Միջոցառումը կազմակերպող ընկերությունը բանակցություններից հետո կհայտնի նոր ժամկետի մասին:

Ժաննա Անդրեասյան
👎115👍79
🟩 2023թ. նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։

▫️Ունեցել ենք 2.2 միլիոն զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 42% աճ 2022թ. համեմատ:

Զբոսաշրջության կոմիտե
👍90👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 70 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահը 2-րդ այցն է կատարել Հունաստան։

▫️Նախատեսվում է ստորագրել բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին հռչակագիր:
👎145👍24