Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

▫️Այդ հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
👍40
🟨 Թուրքիան չի շտապի վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

▫️ Վերջինիս անդամակցության արարողությունն, այսպիսով, չի անցկացվի նոյեմբերի 28-29-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
👎84👍5
🟨 Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Բեյրութում հանդիպել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին։
👍50👎19
🟨 Հայ-գերմանական գործակցությամբ սկսում ենք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները: Կունենանք նաև մեր նոր Ազգային մարզադաշտը։

Նիկոլ Փաշինյան
👍227👎8
🟨 Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի։

▫️ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, բոլոր պայմաններն ստեղծել ենք, որ գնանք, մենք մեր հրատապ գործերով զբաղվենք։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍208👎8
🟨 Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

▫️Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Արամի փողոց հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👍53👎2
🟨 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի այսօրվա գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված փաստաթղթերը` դրանց միանալու նպատակով։

Բելառուսի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎280👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
👎204👍26
Radar Armenia
🟧 Այսօր, ժամը 09։37-ին, ահազանգ է ստացվել, որ ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: ▫️Աշխատակիցներից 1-ը զոհվել է տեղում, 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ պարեկային ծառայության 1 աշխատակից:…
🟨 ԵՊՀ հրդեհից տուժած 2-ի առողջական վիճակը բավականին ծանր է. ստացված այրվածքները նրանց վիճակը բավական բարդացնում են։ Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Անահիտ Ավանեսյան
👍50
Radar Armenia
🟨 ԵՊՀ հրդեհից տուժած 2-ի առողջական վիճակը բավականին ծանր է. ստացված այրվածքները նրանց վիճակը բավական բարդացնում են։ Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Անահիտ Ավանեսյան
⬛️ Հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է: Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:

Անահիտ Ավանեսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍3
🟨 Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման պահանջ է ներկայացրել, այդ թվում`
▫️ 86 մլրդ 400 մլն դրամ,
▫️ 42 տրանսպորտային միջոց,
▫️ 79 անշարժ գույք,
▫️ 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍193👎5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎203👍9
🟨 Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը. Հայաստանը չի մասնակցում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍246👎16
🟨 Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար:

▫️Մեր կազմակերպությունը շարունակում է մնալ իր անդամ երկրների և եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման անբաժանելի տարրը:

Ալեքսանդր Լուկաշենկո
👎287👍7
🟨 Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը՝ տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍171
🟨 Տարադրամի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում։

💲 Առք - 400 Վաճառք - 404.50
💶 Առք - 435 Վաճառք - 440
🇷🇺 Առք - 4.50 Վաճառք - 4.58

Հ.Գ. Ներկայացված են լավագույն փոխարժեքները։
👍44👎6
🟨 Եթե ուզում ենք խնդիրները լուծել, դա պետք է անենք բանակցություններով, ոչ թե դեմարշներ անելով։

▫️ Հույս ունենք Սանկտ-Պետերբուրգում տնտեսական ֆորումին տեսնել մեր հայ ընկերներին։

Ալեքսանդր Լուկաշենկո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎322👍16
🟨 Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում:

▫️Բելառուսի և Հայաստանի ԱԳՆ-ները համաձայնեցրել են բոլոր որոշումները։ Դա նաև խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմի հետ:

Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչ
👎217👍13
🟨 Ցանկանում եմ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ։

Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ դեսպաններին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍283👎12
🟨 ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
👎217👍6
🟨 Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հանդիպումներին Սանկտ-Պետերբուրգում, հատկապես, որ միության նախագահությունն անցնում է Հայաստանին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
👎326👍12