Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 12 վարչական շրջանների ղեկավարներին ասեմ. ես ձեր ցավը տանեմ, տղերք։

Անի Խաչատրյան

▫️ Ես, անկեղծ ասած, իրենց ցավը չտանեմ։ Չեմ խրախուսում որևէ տեսակի բռնություն։ Ե'վ այդ ժամանակաշրջանն ենք վերապրել, և' այդ տարիքից դուրս եկել։

Տիգրան Ավինյան
👍109👎19
🟧 Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23-ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները:

«ՀԿԵ» ՓԲԸ
👍44👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ ԱԻՆ-ը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար:
👎421👍36
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա:

▫️Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ երկխոսության հարաբերությունների կարգավորման և «Խաղաղության պայմանագրի» կնքման համար:

Իլհամ Ալիև
👍135👎53
🟨 Կարծում եմ՝ իմ մասնակցությունը [ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը] ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորոթւյունները չի կատարում, արդեն իսկ չի կատարել։ Գնամ, ի՞նչ անեմ այնտեղ:

Ալեն Սիմոնյան
👍351👎10
🟨 Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում:

▫️ Ցավում ենք գագաթնաժողովին չմասնակցելու համար, ակնկալում ենք մասնագիտական ներկայություն։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎312👍9
🟨 ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայընը առանձին-առանձին հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին և Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին։ Հանդիպումները փակ են եղել մամուլի համար։
👍151👎6
🟨 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

▫️Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 23-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👍69👎9
🟨 Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով։

▫️ Այն կուղղվի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար:
👍240👎7
🟧 ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։

▫️ Ռուսական կողմը, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎252👍12
🟨 Հայաստանին ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հայտարարել է.

▫️ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու,
▫️ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 23-ին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎13
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎540👍10
🟨 Ռուսական կողմը լիովին պատրաստ է ավարտին հասցնել ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մատակարարումները։

Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎458👍14
🟨 Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍152👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը բավականաչափ հաջող չի եղել: Ճիշտ է, և դա վատ ուղերձ է։ Բայց մեզ համար դժվար է ուժեղ մնալ։

Վլադիմիր Զելենսկի
👎87👍10
🟩 Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում մինչև դեկտեմբերի 31-ը վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍117👎3
🟨 Ե՛վ Բաքվում, և՛ այլուր հոգնել են Փարիզի միջամտություններից, որն անհաջող կերպով փորձում է վերականգնել իր հեղինակությունը։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎465👍8
🟨 G-20 երկրների առաջնորդների տեսակապով` անցկացվող գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցելու պատրաստակամության մասին, վերջինիս մեղադրելով դրանք ձախողելու մեջ։

▫️ ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը չեն մասնակցել գագաթնաժողովին։
👍109👎15
🟨 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին են հետևել Վրաստանում և Հայաստանում Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը։
👍222👎5
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին:

▫️Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական բանակցությունների վերսկսմամբ, ինչը 2014թ․-ից տեղի չի ունեցել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍215👎4
🟨 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:

▫️Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման վերջնական որոշման կայացման կարևորությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍231👎4