Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 🟩 Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ:

▫️Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎16
🟨 Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991թ․ սահմանների հարգման հարցում, որի մասին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍379👎1
🟨 Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այսպիսով՝ Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ
👍423👎11
🟨 🟩 «Միջազգային փաստավավերագրական փառատոն - Ամստերդամ»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը. սյուժեի ժամանակագրական շրջանակը 44-օրյա պատերազմն է։
👍284
🟨 Al Jazeera-ն հայտնում է, որ Իսրայելի բանակը ռազմական օպերացիա է իրականացնում Պաղեստինի «Իբն Սինա» հիվանդանոցում։

▫️ Օրեր առաջ նույնպիսի գործողություն էր իրականացվել «Ալ Շիֆա» հիվանդանոցում։ Իսրայելը պնդում է` իր թիրախը ՀԱՄԱՍ-ն է, որն օգտագործում է հոսպիտալները ահաբեկչական գործողությունների նպատակով։
👎76👍21
Radar Armenia
🟧 🟧 ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: ▫️Այս պայմաններում հնարավոր չենք համարում 2023թ. նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ Ադրբեջանի ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին:

▫️Կոչ կանեինք երկու կողմերին էլ մասնակցել այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ հանդիպումներն այստեղ կկազմակերպվեն, թե այլ տեղ:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
👍140👎11
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում նոյեմբերի 17-ին՝

🌖 Ցերեկ +12 +14
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր +7 +9

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍34👎10
🟨 Այսօր՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

▫️Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:

Ճանապարհային դեպարտամենտ
👍61👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
👍78
🟥 ԵՊՀ-ի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերվել է 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

©Shamshyan•com
👎158👍9
🟧 ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

▫️ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

ԵՊՀ ռեկտորի օգնական
👎89👍10
🟧 Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:

▫️ Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

ՀՀ առողջապահության նախարարություն
👎102👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինչ իրավիճակ է այս պահին ԵՊՀ բակում:
👎60
🟧 Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն, այլ՝ աշխատակիցներ։ Սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը, նկուղային հարկում է եղել, որը նաև հանդերձարան է ծառայել։

ԵՊՀ ռեկտորի օգնական/©Radar Armenia
👎78👍2
🟧 ԵՊՀ–ի հրդեհից տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է։

ԵՊՀ ռեկտորի օգնական/©Radar Armenia
👎71👍5
Radar Armenia
🟨 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով: Աժ քննիչ հանձնաժողով/©Radar Armenia
🟨 Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
👎50👍17
Radar Armenia
🟧 ԵՊՀ–ի հրդեհից տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է։ ԵՊՀ ռեկտորի օգնական/©Radar Armenia
🟨 ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար
👎45👍10
Radar Armenia
🟧 ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ ▫️ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ ԵՊՀ ռեկտորի օգնական
🟧 Այսօր, ժամը 09։37-ին, ահազանգ է ստացվել, որ ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

▫️Աշխատակիցներից 1-ը զոհվել է տեղում, 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ պարեկային ծառայության 1 աշխատակից:

▫️Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։11-ին, մարվել՝ ժամը 10։23-ին։

ՀՀ ՆԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎70👍22
🟧 3 տուժածներից 1-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

▫️1 տուժածի վիճակը միջին ծանրության է, 3-րդինը` բավարար:

ՀՀ ԱՆ
👎75👍10
🟨 Այն սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը, քիմիական պահեստ չի եղել, հակառակ դեպքում՝ որևէ մեկը կենդանի չէր մնա, քիմիական նյութերից թունավորում չի եղել:

▫️Դեպքը, երբ տեղի է ունեցել դասերն արդեն սկսել էին, տարհանեցինք բոլորին, վերջում մենք դուրս եկանք:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
👍81👎5