Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ ▫️Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ նման մտադրություններ չունեն։ Մենք հետևում ենք սահմանին Բաքվի զինված ուժերի և զինամթերքի տեղաշարժերին։ Ոչ մի արտառոց բան չենք նկատել։ ԱՄՆ…
🟨 Ամերիկյան կողմին պետք է հայտնի լինի, որ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չկատարումը Հայաստանի կողմից թույլ է տվել Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով, և, այդ թվում, Իրանի միջոցով ճանապարհի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎212👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ելույթի ժամանակ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցը «փրկել» է նրան միջատի հնարավոր խայթոցից։
👎207👍6
🟨 ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը` հասցնելով 10,45 միլիոն եվրոյի: 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար:

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍269👎4
Radar Armenia
🟨 Այս տարի Ամանորի լուսավորությունը իրականացնելիս հիմնականում օգտագործելու ենք նախորդ տարվա ձեռքբերված գույքը: ▫️Ամանորի տոնածառի լույսերն այս տարի ավելի ուշ կվառվեն: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
🟨 Չենք կարող երեխաներին ասել՝ սպասեք, մի մեծացեք, ձեր մանկությունը մի պահ սառեցրեք, անվտանգային խնդիրները վերանան, այդ պահից կշարունակեք։ Հի'մա են նրանք իրենց մանկությունն ապրում։

▫️ Հավատացած եմ, որ Արցախից ժամանած մեր քույրերը, եղբայրներն ու երեխաները նույնպես ամանորյա տոնակատարության կարիքն ունեն։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
👍245👎9
🟨 Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և ԵՄ նախագահի խորհրդական Սիմոն Մորդյուն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎89👍7
🟨 Մինչև ժամը 19։00 ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը «Վերին Լարս»` վրացական կողմից տանող ճանապարհին, պայմանավորված շինաշխատանքներով։
👍50👎4
🟨 Տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք չենք տեսել դրական քայլեր խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

ՌԴ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկո

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎368👍13
🟨 🟨 Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը փակ է լինելու նոյեմբերի 17-ից (23:00) մինչև նոյեմբերի 19 (18:00):
👍41👎4
🟧 ԱՄՆ Սենատը հաստատել է «Հայաստանի պաշտպանության ակտ - 2023» օրենքի նախագիծը, որով, 2024 կամ 2025թթ. համար նախատեսված ֆինանսական միջոցները օգտագործելով՝ ԱՄՆ նախագահը չի կարող շրջանցել 907-րդ բանաձևը, ինչի արդյունքում հնարավորություն էր առաջանում ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին։
👍268👎1
🟨 🟩 Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ:

▫️Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎16
🟨 Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991թ․ սահմանների հարգման հարցում, որի մասին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍379👎1
🟨 Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այսպիսով՝ Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ
👍423👎11
🟨 🟩 «Միջազգային փաստավավերագրական փառատոն - Ամստերդամ»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը. սյուժեի ժամանակագրական շրջանակը 44-օրյա պատերազմն է։
👍284
🟨 Al Jazeera-ն հայտնում է, որ Իսրայելի բանակը ռազմական օպերացիա է իրականացնում Պաղեստինի «Իբն Սինա» հիվանդանոցում։

▫️ Օրեր առաջ նույնպիսի գործողություն էր իրականացվել «Ալ Շիֆա» հիվանդանոցում։ Իսրայելը պնդում է` իր թիրախը ՀԱՄԱՍ-ն է, որն օգտագործում է հոսպիտալները ահաբեկչական գործողությունների նպատակով։
👎76👍21
Radar Armenia
🟧 🟧 ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը: ▫️Այս պայմաններում հնարավոր չենք համարում 2023թ. նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ Ադրբեջանի ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին:

▫️Կոչ կանեինք երկու կողմերին էլ մասնակցել այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ հանդիպումներն այստեղ կկազմակերպվեն, թե այլ տեղ:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
👍140👎11
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում նոյեմբերի 17-ին՝

🌖 Ցերեկ +12 +14
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր +7 +9

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍34👎10
🟨 Այսօր՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

▫️Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:

Ճանապարհային դեպարտամենտ
👍61👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
👍78
🟥 ԵՊՀ-ի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերվել է 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

©Shamshyan•com
👎158👍9
🟧 ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

▫️ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

ԵՊՀ ռեկտորի օգնական
👎89👍10
🟧 Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:

▫️ Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

ՀՀ առողջապահության նախարարություն
👎102👍5