Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ժամանել է Սան Ֆրանցիսկո՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն ֆորումին։
👍133
🟨 Մենք շարունակում ենք հավատալ, որ ԼՂ-ից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե կցանկանան, դա իրավունք է, որը պետք է պահպանվի:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր
👍182👎6
🟨 Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիի հետ՝ ներկայացրելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
👍186👎5
🟨 «Խաղաղության խաչմերուկը» իրականություն պետք է դառնա ոչ միայն մեր գործողությունների հետևանքով, այլև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և, երբ նման համաձայնություն ձեռք բերվի, մենք ունենք պահուստային ֆոնդ, որտեղ կապիտալ ծախսերի գծով նաև չբաշխված գումարներ կան, կունենանք բավարար միջոցներ, այդ ծրագրի ենթակառուցվածքները ապահովելու համար:

Ֆիննախ Վահե Հովհաննիսյան
👍127👎4
🟨 ՊՆ՝ 2024թ. ծախսերը կկազմեն 555 մլրդ դրամ, ինչը 37,7 միլիարդ դրամով կամ 7,3%-ով ավել է ընթացիկ տարվա համեմատ:

Վահե Հովհաննիսյան
👍167
🟨 ԿԽՄԿ-ն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ /© Radar Armenia
👍79👎1
🟨 «3+3» հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը պարզ է, երկիրը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու այս ձևաչափին:

▫️Վրաստանը շատ լավ համագործակցություն և երկկողմ հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Վրաստանի ԱԳ նախարար
👍233👎1
Radar Armenia
🟨 «APM Terminals Poti» -ն՝ Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը, հաստատել է ՀՀ-ի համար նախատեսված ֆրանսիական «Bastion» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական միջոցներ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի դրանք ձեռք բերել։

▫️Վրաստանի դիրքորոշումն է՝ երկու երկրներին [Հայաստանին և Ադրբեջանին] տրանզիտային գործառույթից օգտվելու հնարավորություն տալ:

Վրաստանի ԱԳ նախարար
👍318👎4
🟨 Նոյեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

▫️Նա կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:
👍161👎2
🟨 ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայընը հայտնելու է, որ

▫️ԼՂ-ում Բաքվի կիրառած ուժը խարխլել է վստահությունը և կասկածներ սերմանել, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում։ ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին հասկացրել է, որ երկկողմ հարաբերությունները նախկին սովորականի պես չեն կարող լինել։

▫️ԱՄՆ-ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները և համաձայնությունները։

Ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան աղբյուր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍249
🟨 ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։ Եթե ունենք խնդիրներ, այդ հարցերը պետք է բարձրաձայնել այդ հարթակներում։

Սեյրան Օհանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎440👍28
🟨 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Տավուշի մարզի տարածքներում պարեկություն իրականացնելու:
👍278👎1
🟨 Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական սպառազինություն ձեռք չի բերելու։ Մենք անշեղորեն իրագործելու ենք այդ խնդիրը:

Անդրանիկ Քոչարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍277👎1
🟨 Հայաստանն իր դասը սովորեց Ղարաբաղյան պատերազմով: Հիմա Իսրայելի պաշտոնյաները նույն մոլորությունն ունեն։ Պետք չէ անհանգստանալ, դրանք նույնպես կավարտվեն հիասթափությամբ։

Ռեջեփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎383👍5
🟨 Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել:

▫️Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎5
🟨 Իրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և վերադարձը դրական է ընդունվել Իրանի կողմից։

▫️Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը պետք է կարգավորվի ադրբեջանական օրենքներով։

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավի
👎260👍4
🟨 ԱԶԲ-ի հետ նախատեսվող շուրջ 60 մլն եվրո արժողությամբ ծրագրով կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, ինչպես նաև կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որի ընթացքում կարևորվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչելը:
👍176👎5
🟨 ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն վաճառի իր 100% բաժնեմասը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն)։
👎73👍43
🟨 Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում կայացրել տարբեր պատճառներով կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել:

▫️Ես որևէ բանի հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։

Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍304👎12
🟨 Ամենամեծ խնդիրը այն է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այդ պայմաններում լուռ մասնակցելով՝ կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը:

Նիկոլ Փաշինյան
👍337👎10