Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներում առժամանակ կփակվեն հետադարձները. վարորդները կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տիգրան Պարսիլյանը («ՔՊ») և Լևոն Քոչարյանը («Հայաստան») երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները։

▫️ Քոչարյանը մի փոքր ուշացավ, ինչի մասին հայտնեց Արծվիկ Մինասյանը. «Պարոն Քոչարյանը ճանապարհին է»:
👎229👍19
🟨 Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը:

▫️Անցնող 2 ամիսներին պայմանները խախտելու դեպքերով կազմվել է 254 արձանագրություն:

▫️Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
👍110👎5
🟨 Կա որոշում ընդլայնել ԵՄ դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան/©Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍220
🟨 «APM Terminals Poti» -ն՝ Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը, հաստատել է ՀՀ-ի համար նախատեսված ֆրանսիական «Bastion» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍289
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

▫️Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք նիստին:
👍435👎7
Radar Armenia
🟨 ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։ Ժոզեպ Բորել
🟨 Հիշեցնում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով: Ցանկացած անբարյացակամ գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ համարժեք պատասխան կստանա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ժոզեպ Բորելի հայտարարությանը
👎265👍8
🟨 Ըստ Galt & Taggart-ի՝ Վրաստանի զբոսաշրջության եկամուտը 2023թ. հոկտեմբերին կազմել է 335 մլն դոլար՝ նույնքան, որքան 2022թ. հոկտեմբերին։

▫️Ըստ կանխատեսումների, 2023թ. զբոսաշրջությունից եկամուտները կկազմեն 4,2 մլրդ դոլար, 2024թ.՝ 4,5 մլրդ դոլար։
👍47👎1
🟨 Նոյեմբերի 6-13 ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է Բրազիլիայից ՀՀ ներմուծել 48.844 կգ թռչնամիս։
👍131👎2
🟨 ԱՄԷ այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ ՊՆ Մոհամմադ Ահմադ ալ Բովարդին։

▫️ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
👍235👎1
🟨 Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ կցանկանար «միավորել» իր երկիրը Նախիջևանի հետ՝ կտրելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հնարավոր աղետը, որին դա կարող է հանգեցնել, անհնար է գերագնահատել:

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253👎11
🟨 ԵՄ ԱԳ նախարարները որոշում են ընդունել փոփոխություններ մտցնել ԵՄ շենգենյան վիզայի ստացման կարգում` թվայնացնելով դիմումների ստացումը օնլայն հարթակի ներդրմամբ։

▫️ Վիզայի դիմումի դրական ելքի պարագայում դիմումատուն կստանա barcode։ Դեսպանատուն այցելությունը պարտադիր կլինի նոր անձնագրի, բիոմետրիկ տվյալների փոփոխության և հատուկ դեպքերում։

▫️ Տեխնիկական աշխատանքները նախատեսված է ավարտել մի քանի ամսում։
👍184
Radar Armenia
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ▫️Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք նիստին:
🟨 Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ, և այդ դիրքորոշումից հետո պատշաճում է այս քաղաքականությունը։

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի ՄՀ նախագահ Արման Եղոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎9
🟨 Օտարերկրյա թվային միջամտությունից պաշտպանության ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր զեկույցում մեղադրել է Ադրբեջանի հետ կապված դերակատարներին` կեղծ տեղեկություններով և մեդիա արշավներով 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հարցում Ֆրանսիային հեղինակազրկելու փորձի մեջ:
👍179
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում բացվել է «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալը` ապահովված ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍221
🟨 Միացյալ Թագավորությունը կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում։ Եվրոպայի հարցերով նախարար Դոքերթին հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

ՀՀ-ում ՄԹ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍305👎1
Radar Armenia
🟨 Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դատախազի որոշմամբ դադարեցվել է` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։ Փաստաբան
🟨 Պայմանավորված դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հանգամանքով` նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը (100 մլն ՀՀ դրամ) վերադարձվել է։
👍87👎18
🟨 «Սիթի բայքը» (Citi bike) հրապարակայնորեն ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով դրանց դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

▫️ ՀՀ ԿԲ կողմից «Սիթի Բայք» ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

ՀՀ ԿԲ
👎100👍16
🟨 Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն Է հանձնել Անդորրայի համիշխան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
👍206
🟨 Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ցանկանում է հայց ներկայացել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։

UPD: Հատկանշական է, որ Թուրքիան «Հռոմի ստատուտը» չի վավերացրել, հետևաբար ՄՔԴ պաշտոնապես հայց ներկայացնել չի կարող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍119👎31