Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան առաքել է Հայաստան Ուկրաինայի փոխարեն։ Ուկրաինան հրաժարվել էր դրանցից, քանի որ խոցելի են հրետանային և հակատանկային կրակի նկատմամբ։

▫️ Ադրբեջանի կողմից ԼՂ-ը ռազմական ճանապարհով նվաճելուց հետո Երևանն անհանգստություն ունի, որ ավելի լավ զինված, հարուստ և Թուրքիայի աջակցությունն ունեցող հարևանը կփորձի կապվել Նախիջևանի հետ ուժային ճանապարհով։

Quest France
👍321👎11
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում նոյեմբերի 14-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +6 +8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍43👎8
🟨 ՌԴ, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն գրանցվել նոյեմբերի 18-20-ը Երևանում նախատեսված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու համար։
👍280👎10
🟨 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներում առժամանակ կփակվեն հետադարձները. վարորդները կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Տիգրան Պարսիլյանը («ՔՊ») և Լևոն Քոչարյանը («Հայաստան») երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները։

▫️ Քոչարյանը մի փոքր ուշացավ, ինչի մասին հայտնեց Արծվիկ Մինասյանը. «Պարոն Քոչարյանը ճանապարհին է»:
👎229👍19
🟨 Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը:

▫️Անցնող 2 ամիսներին պայմանները խախտելու դեպքերով կազմվել է 254 արձանագրություն:

▫️Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
👍110👎5
🟨 Կա որոշում ընդլայնել ԵՄ դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին:

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյան/©Արմենպրես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍220
🟨 «APM Terminals Poti» -ն՝ Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը, հաստատել է ՀՀ-ի համար նախատեսված ֆրանսիական «Bastion» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍289
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

▫️Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք նիստին:
👍435👎7
Radar Armenia
🟨 ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։ Ժոզեպ Բորել
🟨 Հիշեցնում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով: Ցանկացած անբարյացակամ գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ համարժեք պատասխան կստանա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ժոզեպ Բորելի հայտարարությանը
👎265👍8
🟨 Ըստ Galt & Taggart-ի՝ Վրաստանի զբոսաշրջության եկամուտը 2023թ. հոկտեմբերին կազմել է 335 մլն դոլար՝ նույնքան, որքան 2022թ. հոկտեմբերին։

▫️Ըստ կանխատեսումների, 2023թ. զբոսաշրջությունից եկամուտները կկազմեն 4,2 մլրդ դոլար, 2024թ.՝ 4,5 մլրդ դոլար։
👍47👎1
🟨 Նոյեմբերի 6-13 ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է Բրազիլիայից ՀՀ ներմուծել 48.844 կգ թռչնամիս։
👍131👎2
🟨 ԱՄԷ այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ ՊՆ Մոհամմադ Ահմադ ալ Բովարդին։

▫️ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
👍235👎1
🟨 Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ կցանկանար «միավորել» իր երկիրը Նախիջևանի հետ՝ կտրելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հնարավոր աղետը, որին դա կարող է հանգեցնել, անհնար է գերագնահատել:

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253👎11
🟨 ԵՄ ԱԳ նախարարները որոշում են ընդունել փոփոխություններ մտցնել ԵՄ շենգենյան վիզայի ստացման կարգում` թվայնացնելով դիմումների ստացումը օնլայն հարթակի ներդրմամբ։

▫️ Վիզայի դիմումի դրական ելքի պարագայում դիմումատուն կստանա barcode։ Դեսպանատուն այցելությունը պարտադիր կլինի նոր անձնագրի, բիոմետրիկ տվյալների փոփոխության և հատուկ դեպքերում։

▫️ Տեխնիկական աշխատանքները նախատեսված է ավարտել մի քանի ամսում։
👍184
Radar Armenia
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ▫️Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք նիստին:
🟨 Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ, և այդ դիրքորոշումից հետո պատշաճում է այս քաղաքականությունը։

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի ՄՀ նախագահ Արման Եղոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍191👎9
🟨 Օտարերկրյա թվային միջամտությունից պաշտպանության ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր զեկույցում մեղադրել է Ադրբեջանի հետ կապված դերակատարներին` կեղծ տեղեկություններով և մեդիա արշավներով 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հարցում Ֆրանսիային հեղինակազրկելու փորձի մեջ:
👍179
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում բացվել է «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալը` ապահովված ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍221
🟨 Միացյալ Թագավորությունը կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում։ Եվրոպայի հարցերով նախարար Դոքերթին հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

ՀՀ-ում ՄԹ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍305👎1
Radar Armenia
🟨 Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դատախազի որոշմամբ դադարեցվել է` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։ Փաստաբան
🟨 Պայմանավորված դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հանգամանքով` նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը (100 մլն ՀՀ դրամ) վերադարձվել է։
👍87👎18