Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն։ 

▫️76.3 մլն դրամի չափով տուգանք է նշանակել «Սիթի» ՍՊԸ-ին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎1
🟨 Ֆրանսիայի հետ մենք ռազմական ոլորտում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիք ունենք, որ և՛ հավաքական Եվրոպայի, և՛ անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍292👎8
🟨 Մենք պատրաստ ենք խաղաղության: Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը, ապաշրջափակումը տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության:

▫️ՀՀ-ն այս օրակարգով պատրաստ է շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը:

Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍278👎22
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍239👎12
🟨 Մոսկվան անհապաղ կհայտարարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎366👍10
Radar Armenia
🟨 «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ՊՎԾ վերահսկողության արդյունքում արձանագրվել են 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի խախտումներ։ Արդեն իսկ վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԲԷՑ-ում ՊՎԾ իրականացրած ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումների մասով (շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրո) նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍257👎24
🟨 Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հրապարակայնորեն, առերևույթ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված՝ բռնության կիրառումն արդարացնելուն ուղղված հայտարարություն անելու դեպքի առթիվ Հայկ Մամիջանյանը հրավիրվել է ՔԿ:

ՔԿ/©Radar Armenia

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍205👎10
🟨 Ադրբեջանը սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան», դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

▫️Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման ակնհայտ մոտիկությանը, լուրջ կասկածներ կան վերը նշված խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի գործողությունների անկեղծության վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍340👎22
Radar Armenia
🟨 Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ գրավոր դիտարկումներ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
🟨 Նոյեմբերի 17-ին որոշում կկայացվի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով ՀՀ ներկայացված ժամանակավոր միջոցների պահանջի մասով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։

Արդարադատության միջազգային դատարան
👍253
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում նոյեմբերի 11-ին՝

🌖 Ցերեկ +16 +18
🌗 Երեկո +9 +11
🌘 Գիշեր +3 +5

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍44👎2
🟨 Փաստացի այսօր ռմբակոծում են խաղաղ բնակչությանը։ Երեխաներին, կանանց, ծերերին ռմբակոծում ու սպանում են։ Դրա համար ոչ մի հիմք և ոչ մի լեգիտիմություն չկա։ Այդ պատճառով մենք Իսրայելին կոչ ենք անում կանգ առնել:

Էմանուել Մակրոն
👍320👎1
🟨 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը:

▫️[ԼՂ] հայերի՝ անձնական որոշումների հիման վրա Հայաստան տեղափոխվելը որևէ աղերս չունի հարկադիր վերաբնակեցման հետ:

▫️Հայկական կողմին կոչ ենք անում հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնաս պատճառող հայտարարություններից։
👎268👍8
🟧 Պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ ՑԱԽԱԼ-ը ֆոսֆորային ռումբեր է արձակել «Ալ Շիֆա» հիվանդանոցի տարածքում:
👎221👍20
🟨 Մինչև Նոյեմբերի 13-ը Սարալանջի պողոտայի մի հատվածը և Մյասնիկյան պողոտան Սարալանջին կապող թունելը փակ կլինեն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎65👍25
🟨 Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

Team Telecom Armenia
👎137👍7
🟨 Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում:

Եղանակը Երևանում նոյեմբերի 12-ին՝

🌖 Ցերեկ +17 +19
🌗 Երեկո +10 +12
🌘 Գիշեր +3 +5

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍48
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:

▫️Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:

Երևանի քաղաքապետարան
👍162👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իտալիայի Լադիսպոլի քաղաքում առյուծը փախել է կրկեսից ու թափառել փողոցներով՝ վախեցնելով բնակիչներին:
👍89👎11
🟨 Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նախագիծ է, որը հզոր ազդակ կհաղորդի համաշխարհային առևտրին:

▫️Եթե Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» բառը, կարելի է օգտագործել «անցում», «ճանապարհ», «կապ» և այլ եզրույթներ:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎357👍27
🟨 Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

ՀՀ ՊՆ
👍225