Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ⬛️ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։

▫️Անհետ կորած.
× 12 քաղաքացիական անձ
× 30 զինծառայող
▫️Խոշտանգման դեպքեր.
× առնվազն 14 անձ
▫️Սպանվել է.
× 3 երեխա
▫️Վնասվածքներ.
× 231 զինծառայող,
× 80 քաղաքացիական անձ:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎149👍7
🟩 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:
👍90👎2
🟨 Ինձ համար մի քիչ հասկանալի չի բյուջե սառեցնել հասկացությունը, որովհետև Ֆիննախը ԼՂ-ի բյուջեին հասանելիություն չունի, դա իրենց բյուջեն է, որը իրենք են կառավարում: ՀՀ-ն տրամադրել է վերջին անգամ վարկային միջոցներ սեպտեմբեր ամսին: ՀՀ-ն ամիսը մի քանի անգամ հատկացումներ է արել:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍103👎1
🟨 Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը հենց այս պահին կարող է խաթարել խաղաղության համար շարունակվող ջանքերը։

ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրնըր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎204👍30
🟨 Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Ներգնա զբոսաշրջությունից բյուջե է մտնում մոտ 100 մլրդ դրամ։ Զբոսաշրջության ոլորտում կառավարության ներդրումները վերջին 3 տարվա ընթացքում աճել են 6.5 անգամ։

Վահան Քերոբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍167👎11
🟨 Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները և կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍260👎3
🟨 ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածի թունելներում սկսել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերը:

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայություն
👎72👍35
🟨 Նոյեմբերի 1-ից Երևանի Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:
👍42👎6
🟨 Նոյեմբերի 1-ից Երևանի Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց (Սաֆյան անցուղով) երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
👍35
🟨 Աշխատանքեր են տարվում, որ կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023թ. սեպտեմբերի կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։

«Արցախփոստ» ՓԲԸ
👍50👎11
🟨 Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարվել մանդատից փոխքաղաքապետ նշանակվելու կապակցությամբ, և մանդատը փոխանցվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Խաչատրյանին:
👍56
🟨 «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ՊՎԾ վերահսկողության արդյունքում արձանագրվել են 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի խախտումներ։
Արդեն իսկ վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍118
🟨 Երևանի քաղաքապետարանը կներդնի միասնական համակարգ, որով երևանցիները կկարողանան առցանց վճարումներ կատարել, հնարավոր կլինի շինթույլտվություններն ավելի արագ տրամադրել, մատչելի նոտարական ծառայություններ մատուցել և այլն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍144👎1
🟨 ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղու զարգացման հարցերը։
👎175👍6
🟨 ԵՄ-ն գրեթե 1,7 մլն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ՀՀ-ին՝ աջակցելով ԼՂ-ից տեղահանվածներին և Հայաստանի կարողությունների մեծացմանը։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍159👎3
🟨 Հայաստանում բենզինի գնային տատանումները հիմնականում կապված են եղել ներմուծման ծավալների ու գների հետ։ 2022թ. հունվար-մայիսին, երբ եղել է բարձր գին, նույնը տեղի է ունեցել 2023թ. վերջին ամիսներին։ Երբ նայում ենք ներմուծման ինքնարժեքը 1լ-դոլար համամասնությամբ, գրեթե նույնական են։
Եթե բորսայում գինը բարձր է, չի կարող Հայաստանում էժան լինել։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎129👍11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կապիտոլիում՝ պահանջելով հրադադար հաստատել Գազայում։
👍142👎33
🟨 Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում, ինչպես նաև զենքի և զինտեխնիկայի տեղափոխումը ՌԴ՝ պլանային վերանորոգման նպատակով։

ՌԴ ՊՆ
👎224👍14
🟨 Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում և ռազմական հանցագործություններ Գազայի հատվածում.
«Իսրայելը վայելում է Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, ռմբակոծում է հիվանդանոցները»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎105👍26
🟨 ԼՂ հայ բնակչությունն ուժի կիրառման հետևանքով է տեղահանվել։ Ադրբեջանն այս քայլին գնաց ՌԴ մեղսակցությամբ և Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍485👎6