Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքական Դիարբեքիրում ջարդուփշուր են արել Starbucks սրճարանը, որը, ըստ քաղաքացիների, ֆինանսավորում է Իսրայելին:
👍131👎30
🟨 Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է ԱՄՆ-ի կողմից, 3 մլրդը` Եվրամիության։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎51
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Ըմբշամարտիկ Կարեն Խաչատրյանը 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլշադ Մամմադովին և անցել հունահռոմեական ըմբշամարտի Մ– 23 աշխարհի առաջնության փոքր եզրափակիչ:
👍547
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Էրդողանը ուղղաթիռով ժամանել է ի աջակցություն Պաղեստինի կազմակերպված հանրահավաքին, որը տեղի է ունենում Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում:
👎153👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ավելի քան 100 հազար մարդ Լոնդոնում հանրահավաք է անցկացնում՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածում:
👍247👎42
🟨 Հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը:

▫️Քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի դելիմիտացիայի հետ կապված հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎265👍8
🟨 Ֆրանսիան երբեք հաջող միջնորդական ջանքեր չի իրականացրել, և նրա միջնորդությունը հայ-ադրբեջանական նախկին հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ միասին։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎285👍7
Radar Armenia
🟨 Էրդողանը ուղղաթիռով ժամանել է ի աջակցություն Պաղեստինի կազմակերպված հանրահավաքին, որը տեղի է ունենում Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում:
🟨 Էրդողանը Գազայում տեղի ունեցած արյունահեղության պատասխանատվությունը դրել է Արևմուտքի վրա՝ այն անվանելով կոտորած:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎170👍12
🟨 Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը։
👍172
🟩 Մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման աշխատանքները։

▫️Սովորողներին կտրամադրվի փոխհատուցում, ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ, ուսուցիչները կստանան լրավճարներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍123👎15
🟨 Իսրայելն ընդամենը գործիք է տարածաշրջանում, որին կզոհաբերեն, երբ ժամանակը գա։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
👎172👍47
🟨 Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն աշխատակազմը, քանի որ շուտով կաշխատի հրետանին։ Մենք այդ մասին ասել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան
👎213👍15
🟨 Ռազմական գործողություններն սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում։

Սամվել Շահրամանյան
👎227👍23
🟨 Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ ունեցել էին կապ։ Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին, չեն դադարեցնի գործողությունները։

Սամվել Շահրամանյան
👎200👍7
🟨 Մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները։ Մեզ համար անընդունելի էր ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրսբերման ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր։

Սամվել Շահրամանյան
👎273👍4
🟨 Ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ ադրբեջանական կողմը տեղադրել էր հսկիչ անցակետ։ Սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին, դա պիտի ոչնչացվեր՝ ըստ պայմանավորվածության։

Սամվել Շահրամանյան
👎238👍10
🟨 Կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ, ճշտել՝ կա՞ արդյոք Արցախում թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ։ Արցախում կային քննարկումներ, որ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը կարող են ավելի ընդունելի թեկնածուներ լինեն։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։

Սամվել Շահրամանյան
👎198👍6
🟨 Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում։ Մեր բնակչությունը խուճապի հետևանքով է հայտնվել այդ պահեստում, և չեն պահպանվել անվտանգության պահպանման տարրական կանոնները։ Ինքնուրույն պահեստից բենզին էին դուրս բերում։

Սամվել Շահրամանյան
👎180👍7
🟨 Ադրբեջանական կողմն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով։ Ես, Պաշտպանության նախարարը և իմ անվտանգության 2 աշխատակից ՀՀ ենք եկել ուղղաթիռով։

Սամվել Շահրամանյան
👎202👍10
🟨 Հաջորդ քայլը պետք է լինի Արցախից տեղահանված մեր ժողովրդի հետվերադարձն ամրագրելու հարցով զբաղվելը։ Դա մեր օրակարգային հարցերից մեկն է։ Վերադարձի հարցում շահագրգռված են տարբեր՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական քաղաքական կենտրոններ, նաև Ադրբեջանը։

Սամվել Շահրամանյան
👎283👍20