Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎180👍13
🟨 Տեղեկություն է շրջանառվում, որ Երևանում իր աշխատավայրում մահացել է ՀՀ-ում ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պոնոմարյովը։

▫️Radar Armenia-ին ՔԿ-ից, չհայտնելով մահացածի ինքությունը, նշեցին, որ նախնական տվյալներով հանկարծամահություն է, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎14
🟨 Իսրայելա-պաղեստինյան լարվածության ֆոնին Լիբանանի` Իսրայելի հետ սահմանակից հարավային շրջաններից մեծաթիվ բնակիչներ գաղթում են ավելի հեռու և անվտանգ շրջաններ։

▫️ «Հզբոլլահը» ժամանակ առ ժամանակ հրթիռներ է արձակում, փորձելով նաև փոքր խմբերով ներթափանցումներ իրականացնել, ինչին Իսրայելը հակադարձում է հրետանու և ավիացիայի հարվածներով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎56👍23
🟨 Հաջորդ շաբաթ կապի մեջ կլինեմ ՀՀ պաշտպանության նախարարի հետ՝ օպերատիվ և կոնկրետ միջոցառումներն ամփոփելու համար։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյու
👍458👎9
🟨 Պետության ղեկավարը [Մակրոնը] հստակ ուղերձ է հղել, որ մեր պաշտպանության օրակարգը կարող է պտտվել զենքի վաճառքի շուրջ։ Ես ավելին չեմ ասի ճնշումներից խուսափելու համար, բայց որոշ զենքեր կարող են խիստ պաշտպանական բնույթ ունենալ և հիմնականում օգտագործվել կյանքեր պաշտպանելու և անվտանգություն ապահովելու համար:

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյու
👍428👎6
🟨 Խորհուրդ եմ տալիս, էդպիսի մարդկանց կարծիքների վրա հղում մի արեք և ինձ հարցեր մի տվեք։

Սերժ Սարգսյանը` Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին հարցին
👎284👍32
🟨 Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է: Եթե այո, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չի։

Սերժ Սարգսյան
👎466👍100
🟨 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները «վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:
👎552👍10
🟨 Այսօր ԵՄ առաքելությունը բացեց իր օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում։ Սա ԵՄ առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին կենտրոնն էր:
👍374👎19
🟨 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍179👎6
🟨 Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Աարոն Խալիվան հայտարարել է, որ անձամբ է կրում կատարվածի ողջ պատասխանատվությունը, քանզի Իսրայելի հետախուզությունը ի վիճակի չի եղել կանխել ՀԱՄԱՍ-ի ներխուժումը, ձախողել է իր հիմնական խնդիրը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122👎7
🟨 Իսրայելի բանակը ռմբակոծել է Ալ-Մոհամդանի հիվանդանոցը, զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
👎304👍10
🟨 ԼՂ-ում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

ՌԴ ՊՆ
👎309👍10
🟨 Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն։

▫️Սենատը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍453👎5
🟨 Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին շտապ լքել Թուրքիան՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍206👎1
Radar Armenia
🟨 Իսրայելի բանակը ռմբակոծել է Ալ-Մոհամդանի հիվանդանոցը, զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
🟨 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցում պայթյունն «Իսլամական ջիհադի» կողմից հրթիռի անհաջող արձակման հետևանք է:
👎110👍15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ցույցեր են ընթանում նաև Անկարայում Իսրայելի դեսպանատան և Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ։
👍130👎18
🟧 Դուք շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալով չկարողացաք անել կամ ձախողեցիք հիմնարար ռեֆորմները, իսկ այժմյան ձեր պետական համակարգը Կրեմլի 5-րդ շարասյունն է։ Դուք ուշացել եք նաև Եվրոպական ինտեգրացիայից։

▫️ Բայց հիմա շանս կա Հայաստանի և տարածաշրջանի համար։ Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ: Դուք Պուտինի թշնամին եք և նա փորձելու է բոլոր հնարավորությունները Ձեզ տապալելու։

Միխայիլ Սաակաշվիլիի նամակը Նիկոլ Փաշինյանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍569👎66
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թել-Ավիվից մեկնելիս տագնապի ազդանշանի պատճառով լքել է ինքնաթիռը։ Դուրս եկողները պառկել են գետնին` պաշտպանվելու նպատակով։
👍75👎8