Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իր կողմնորոշումը չի փոխում։ Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից:

Սերգեյ
Լավրով
👎320👍18
🟨 ԵԽԽՎ-ն այս պահին քննարկում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
👍247👎12
🟨 Քարակերտ-Դալարիկ հատվածում տեղի է ունեցել բեռնատար շարժակազմի անկում, վնասվել է երկաթուղային գիծը. զոհեր չկան:

▫️Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

ՀԿԵ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎80👍10
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված 52.600 մարդու քարտային հաշվին արդեն կատարվել են 100.000-ական դրամ փոխանցումները: Վաղը 13.500 մարդու քարտային հաշվիներին ևս կկատարվեն փոխանցումներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎3
🟨 Եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյան
👍248👎22
🟨 ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, մեր օրակարգում չի եղել։ Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍186👎48
🟩 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ:

Նիկոլ Փաշինյան
👍343👎15
🟩 Կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերի 14 համայքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
👍189👎2
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40.000֏՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10.000֏՝ կոմունալ ծախսերի վճարման համար, բացառությամբ՝

▫️եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
▫️բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

ՀՀ ԱՍՀ նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍110👎11
🟨 Թուրքիան և «Գազպրոմը» պայմանավորվել են մոտ ապագայում գազային հաբի կառուցման ճանապարհային քարտեզ կազմել:

▫️ Օրեր առաջ Պուտինը հայտնել էր, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև Ադրբեջանը։
👎190👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել` ի նշան աջակցության։ Հանդիպումներ են նախատեսված ողջ բարձրագույն ղեկավարության հետ։
👍87👎54
🟨 Ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանելու այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են պահվում Ադրբեջանի բանտերում:

Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍162👎1
🟨 Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները Երևանի հետ:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովա
👎175👍13
🟨 ԼՂ-ից հայերի արտագաղթի և հասցված վնասի մասշտաբները հսկայական են։

▫️ Հայրենիք վերադառնալու նրանց հնարավորությունը կախված է միջազգային կոնվենցիայի պահանջների կատարումից։ Մինչ այդ, Ադրբեջանը ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում ԼՂ-ն ամբողջությամբ, ոչնչացնում տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։

Պրոֆեսոր Էլիզաբեթ Մակդոնալդ
👍221
🟩 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար:

Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում:

Նիկոլ Փաշինյան
👍146👎16
🟨 Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ նույնիսկ մի ամբողջ բնակչություն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ հետո գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը արևմտյան Ադրբեջան են անվանում:

Ռուբեն Ռուբինյանը՝ Ադրբեջանի պատվիրակի ելույթի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍347👎3
🟨 Այսքան բաց, հագեցած, արդյունավետ փոխգործակցություն և քաղաքական երկխոսություն Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների պատմության մեջ երբևէ չի եղել։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎528👍9
🟨 Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները armisraelembassy@mfa.am էլ. հասցեին կարող են ուղարկել անձագրի պատճենը, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

▫️Կցուցակագրվեն նաև հայկական ծագում ունեցող անձինք: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Իսրայելում ՀՀ դեսպանություն
👍143👎3
🟨 Մենք դատարանից հայցում ենք, որ Ադրբեջանը զերծ մնա որևէ գործողությունից, որը՝

▫️նպատակ ունի տեղահան անել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին,
▫️խոչընդոտել հայերի վերադարձն իրենց տները։ 

Պրոֆեսոր Շոն Մըրֆի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍194👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանի և Ղրղզստանի դաշնակցային հարաբերությունները կզարգանան, կամրապնդվեն ու կընդլայնվեն` ի նպաստ երկու երկրների անվտանգության։

Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ
👎218👍14
🟨 Իլհամ Ալիևը նույնպես ժամանել է Բիշքեկ։ Այսօր ժամը 18:00-ին նախատեսված է Պուտինի և նրա հանդիպումը։
👎361👍8