Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎257👍7
🟨 ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Բաքու, որտեղ տեղի կունենան ռուս-ադրբեջանական անվտանգության հարցերով նախատեսված խորհրդակցություններ:

ՌԴ ԱԽ
👎257👍6
🟨 Երևանի քաղաքապետի որոշումներով աշխատանքից ազատվել են վարչական շրջանների ղեկավարներ.

▫️ Էրեբունի - Հակոբ Բալայան,
▫️ Արաբկիր - Արամ Ազատյան,
▫️ Աջափնյակ - Կամսար Բաբինյան։
👍194👎11
🟨 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ և քննարկել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍171👎3
🟨 Այժմ լավ պայմաններ են ստեղծված Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակման համար՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎237👍68
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀԱՄԱՍ-ը հսկայական հրթիռներ է արձակել Աշքելոնի ուղղությամբ։ Ենթադրվում է, որ արձակվել է ավելի քան 100 հրթիռ:
👍135👎28
🟨 ՌԴ քաղաքացիները, որոնք լքել են երկիրը և աջակցել Կիևին, պետք է գիտակցեն, որ երբ վերադառնան Ռուսաստան, Մագադանն իրենց համար «ապահովված» է։

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին
👎232👍36
🟨 Պաղեստինում զոհերի թիվը հասել է 849-ի, ավելի քան 4200 մարդ վիրավորվել է, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
👎89👍8
Radar Armenia
⬛️ Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող  Նարեկ Արմենի Նազարյանը: ▫️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
🟨 ՀՀ ՊՆ զինծառայող Նարեկ Նազարյանը մահացել է ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած վիրավորման հետևանքով։ Ձերբակալվել է համածառայակիցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎150👍10
🟨 Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։

Նիկոլ Փաշինյան
👎432👍56
🟨 Նրանք Լեռնային Ղարաբաղում ՌԴ զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան։

Նիկոլ Փաշինյան
👍549👎19
🟨 Օրվա ընթացքում դիտակետերի օպտիմալացման պատճառով Մարտակերտի շրջանում փակվել է մեկ հենակետ։

▫️Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները ԼՂ բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։

ՌԴ ՊՆ
👎226👍11
🟨 Թեհրանը պատրաստ է շտապ բժշկական ու հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված։

Իրանի ԱԳՆ
👍192👎24
🟨 Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, հաղթեց հեղափոխությունը։ Բոլորս հասկանում ենք այս ընտրությունների քաղաքական նշանակությունը և կարևորությունը։

Նիկոլ Փաշինյան
👎238👍153
🟨 Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ հայտարարությունը և մեր երկկողմ հայտարարությունը Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Ըստ էության արձանագրվեց, որ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։

Նիկոլ Փաշինյան
👍224👎47
🟨 Գրանադայում դատապարտվեց ԼՂ նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ-ի պատրաստակամությունը ՀՀ-ին աջակցելու առումով։ Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան ՀՀ-ն կցանկանա։

Նիկոլ Փաշինյան
👍267👎36
🟨 Ադրբեջանի ստորագրության բացակայությունը թերություն է։ Եթե այն լիներ, հիմա վստահաբար կասեի, որ մինչև տարեվերջ խաղաղություն ստորագրելու հավանականությունը 70 տոկոսից բարձր է։

Նիկոլ Փաշինյան
👍172👎46
🟨 Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ և չստորագրեց։ Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն։

▫️Երկրորդ մեկնաբանությունը, որն առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա։ Մի շարք թեմաներ կան, որ կարող են օգտագործել հետագա սրացումների և էսկալացիայի համար։

Նիկոլ Փաշինյան
👎125👍34
🟨 Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Մենք էլ ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներ։

▫️Առաջարկել ենք՝ ո՞րն է սահմանազատման քարտեզը, որ այդ գծից զորքերը հայելային հետ քաշենք։

Նիկոլ Փաշինյան
👍225👎42
🟨 Փորձը ցույց է տալիս, որ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ։

Նիկոլ Փաշինյան
👎120👍47