Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հվ. Կովկասում։

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎315👍20
🟨 Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

▫️ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։
👍102👎43
🟨 Երևանի ավագանու առաջին նիստին մասնակցում են.

▫️ «Քաղաքացիական պայմանագիր»,
▫️ «Հանրապետություն»,
▫️ «Հանրային ձայն»:

Նիստը բոյկոտում են.

▫️ «Մայր Հայաստան»,
▫️ «Ազգային առաջընթաց»:
👍152👎55
🟨 Երևանի ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ, քվորում կա, նիստը իրավազոր է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎69
🟨 Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տիգրան Ավինյանը։

▫️ Նա հանդես է գալիս ելույթով։
👍165👎159
🟨 Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր:

Տիգրան Ավինյան
👎110👍93
🟨 2018թ. հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը:

▫️ Ապապետական, կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ այդ ձայները կիսելու ցանկացած փորձ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում՝ հակաժողովրդավարական ուժերի կողմից։

Տիգրան Ավինյան
👍133👎91
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չմնաց նաև Երևանի քաղաքապետարանը: Երևան համայնքում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 8.076 ընտանիք (31.350 անձ):

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍100👎44
🟨 Մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում:

▫️ Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում:

▫️ Նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎82
🟨 Քաղաքապետի ընտրության քվերակությանը մասնակցեցին ավագանու նիստին ներկա բոլոր անդամները։

▫️ Հաշվի առնելով, որ քվեարկության համար նախատեսված է 1 ժամ, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո, քանի որ ավագանու բացակա անդամները նույնպես կարող են գալ և քվեարակել։
👍108👎28
🟨 «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու, իրավիճակը հանգուցալուծելու, Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին:

Արտակ Զեյնալյան
👍267👎82
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Գազայի հատվածի ավերածությունները:
👎85👍15
🟨 Գազայի հատվածում վերջին մի քանի ժամվա ընթացքում զանգվածային տեղահանումներ են եղել, ավելի քան 187.000 մարդ լքել է Գազայի հատվածը։
👍41👎31
🟨 🟥 Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը.

▫️ Կողմ - 32
▫️ Դեմ - 5
👎555👍385
🟨 Ուզում եմ շնորհակալություն հայտնել երևանցիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր 2023 թ. սեպտեմբերի 17-ին գնացել են ընտրատեղամասեր, իրենց ձայնը տվել են մեր քաղաքական ուժին, նաև նրանց, ովքեր իրենց ձայները տվել են մյուս քաղաքական ուժերին:

▫️Հատուկ շնորհակալություն ավագանու անդամներին, ովքեր այսօր ընտրեցին քաղաքապետ և ես խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որոնք դեռ 2018 թ.-ից մենք հայտարարել ենք:

Տիգրան Ավինյան
👍233👎219
🟨 Նախընտրական շրջանում բավականին թեժ բանավեճեր ենք ունեցել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բայց կարող եմ նաև փաստել, որ շատ շատերի ծրագրերը նույնական են եղել:

▫️Ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը իր ամբողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանարական դրույթների իրականացմանը:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍152👎103
🟨 Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին:
👍67👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսրայելը տասնյակ հազարավոր զորքեր է տեղակայել Լիբանանի հետ սահմանին:
👎135👍23
🟨 «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետություն» կուսակցությունը որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

▫️Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍242👎92
🟨 Համագործակցության հուշագրով «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները պատասխանատվություն են ստանձնել կյանքի կոչել իրենց նախընտրական ծրագրերը Երևանում։
👍325👎133
🟨 Մենք դաշինք ենք ձևավորել Երևանում պետական իշխանություն իրականացնելու համար, որի իրականացումը մեզ չէ, որ պետք է, դա առաջին հերթին անհրաժեշտ է Երևանին, ՀՀ-ին, ինչի համար էլ մենք մտել ենք այս պայքարի մեջ:

▫️ Միայն Երևանում ենք մենք դաշինք կազմել՝ այստեղ այս խնդիրները լուծելու, և շարունակում ենք մնալ տարբեր կուսակցություններ՝ գաղափարական տարբերություններով ու առանձնահատկություններով, նաև հակադրություններով:

Արտակ Զեյնալյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍228👎83