Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է ԼՂ-ը լքող 1000-ավոր մարդկանց պատճառով։

▫️ Այսօր Գրանադայում Նիկոլ Փաշինյանին հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա
👍312👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյան
👍337👎28
🟧 Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

▫️ Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ
👎271👍16
Radar Armenia
🟨 Գրանադայում կարճ զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Զելենսկին։
🟨 Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հվ. Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։

▫️Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։

Վլադիմիր Զելենսկի
👍309👎57
🟨 ՀՀ-ն խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ ԼՂ այցի և դրա «արդյունքներով» տրված հաղորդագրության մասին:

▫️ՀՀ-ն ակնկալում է ՄԱԿ-ի հստակ արձագանքը ԼՂ-ում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍256
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հոկտեմբերի 9-ից Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհ փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի:
👍133👎2
🟨 Մենք ճանաչում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այլ հարց է, թե նրանք ինչպես են երաշխավորելու տեղաշարժի անվտանգությունը ամեն ուղևորի համար, ով գնացքով կգնա Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևան։

▫️ Եթե Հայաստանը ձգձգի պրոցեսը, ունենք «պլան Բ»` Իրանի տարածքով։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով
👍172👎18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Գրանադայում քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նիկոլ Փաշինյան
👍366👎12
🟨 Մեզ մոտ ժողովրդական ասացվածք կա. «Ում կովը բառաչի, քոնը պետք է լռի»:

Վլադիմիր Պուտինը` Շառլ Միշելի հայտարարության մասին, թե ՌԴ-ն դավաճանել է հայ ժողովրդին
👎372👍32
🟨 ԽՍՀՄ փլուզումից հետո հակամարտություն եղավ, էթնիկ բախումներ եղան, ինչը բերեց նրան, որ փաստացի Հայաստանը, ոչ թե ԼՂ-ն, իր վերահսկողության տակ վերցրեց ԼՂ-ն և 7 շրջանները. Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։

▫️ Վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էինք գնալ փոխզիջման։ Վերադարձնել 5 շրջան, պահել 2-ը և կապը ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև։ Բայց մեր ղարաբաղյան ընկերները ասում էին, որ դա անվտանգության ռիսկեր կստեղծի։ Բայց ասում էինք, չէ որ Արդբեջանը զարգանում է, քանի հնարավորություն կա, փոխզիջում գտնենք։

Վլադիմիր Պուտին
👎453👍40
🟨 Մենք մեր կողմից ՄԱԿ ԱԽ-ի շրջանակներում որոշումներ կկայացնեինք, կերաշխավորեինք Լաչինի միջանցքի անվտանգությունը, կապահովեինք այդ տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց իրենք ասացին` ոչ, մենք դրան գնալ չենք կարող, կպայքարենք։

Վլադիմիր Պուտին
👎438👍18
🟨 2020թ. ռազմական գործողությունների օրերին կրկին առաջարկ եմ արել մեր գործընկերներին։ Երևի նախագահ Ալիևը չի նեղանա ինձանից, բայց մի ինչ-որ պահի համաձայնություն կայացավ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կկանգնի։ Մտածեցի, թե հարցը լուծված է։ Զանգահարեցի Երևան, լսեցի` ոչ, թող նաև դուրս գան ԼՂ-ի հատվածից։ Ասացի, բայց ինչ պիտի անեք, պատասխանեցին, որ կպայքարեն։

Վլադիմիր Պուտին
👎403👍18
🟨 🟧 Վերջնարդյունքում համաձայնության եկանք Ադրբեջանի հետ, որ Շուշիից հետո ռազմական գործողությունները կանգ կառնեն։ Եվ ահա նոյեմբերի 9-ին ստորագրվեց համապատասխան հայտարարությունը։

Վլադիմիր Պուտին
👎382👍8
🟨 Մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության վրա։ Նրանց իրավունքը մեկն էր. հետևել կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը։ Վերջ, այլ իրավունք չուներ։

▫️ Չեմ ասի ինչու, բայց Ադրբեջանը կարծում էր, որ կարիք չկա խաղաղապահների հատուկ կարգավիճակ սահմանելու։ Եվ ստորագրել առանց Ադրբեջանի իմաստ չկար։

Վլադիմիր Պուտին
👎357👍13
🟨 2022թ. Պրահայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս, ավելին, ՀՀ ղեկավարները ուղիղ անվանել են Ադրբեջանի տարածքը քառակուսի կմ-ով։

▫️ Ըստ էության, դրանով լուծվել է ամենագլխավոր հարցը` Ղարաբաղի կարգավիճակը։

Վլադիմիր Պուտին
👎376👍26
🟨 Ադրբեջանի նախագահ Ալիևը ինձ վստահեցրել է, որ կապահովի ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այնտեղ ուղղակի էլ հայերն չկան, միգուցե 1000-1500։

▫️ Ինչ մնում է նախկին ղեկավարներին, ինչպես հասկանում եմ, նրանց նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի հումանիզմով։

Վլադիմիր Պուտին
👎387👍20
🟨 Հանդիպումներից մեկից հետո ինձ մոտ է գալիս Ալիևը և ասում` տեսնում եք, բոլորը ճանաչել են, որ Ղարաբաղը մերն է։ Ձեր խաղաղապահները գտնվում են մեր տարածքում։ Եկեք երկկողմանի պայմանավորվենք նրանց հետագա կարգավիճակի շուրջ։

▫️ ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ դա հաստատել է, ասելով, որ դուք երկուստեք պիտի որոշեք այդ հարցը։

Վլադիմիր Պուտին
👎349👍16
🟨 Դիմել ենք ՄԻԵԴ՝ ԼՂ նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍228👎6