Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանական «APA» գործակալությունը հայտնում է, որ դատարանի որոշմամբ ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 4 ամիս ժամկետով:
👎148👍16
🟨 Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:

▫️ Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
👍155👎3
🟨 Սրտանց շնորհավորում եմ ուսուցիչներին ուսուցչի օրվա առթիվ՝ երախտագիտություն հայտնելով մեծարժեք աշխատանքի և առաքելության համար:

▫️Այսօր, առավել քան երբևէ, մենք գիտելիքի և իմաստության կարիք ունենք, այսօր, առավել քան երբևէ, մենք ձե՛ր կարիքն ունենք:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍236👎74
🟨 Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէր թե' մարտական գործողությունների ժամանակ, թե' հիմա: Այն, որ չեն միջամտել որևէ հարցի, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն եղել է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍242👎7
🟨 Մենք հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը որոշեց հեռանալ։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎376👍8
🟨 Այսօր հանդիպելու եմ Հայաստանի վարչապետին։ Մենք աջակցում ենք Հայաստանին, աջակցում երկրի հումանիտար կարիքների լուծմանը, որի համար արդեն ուղղել ենք 5,2 մլն եվրո։

▫️Նիկոլ Փաշինյանին կհայտնեմ, որ մենք կրկնապատկելու ենք այն՝ հասցնելով 10,4 մլն եվրոյի։ Մենք նաև ուղղակի բյուջետային օգնություն կտրամադրենք՝ 15 մլն եվրոյի չափով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍284👎31
🟧 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել (խորհրդատվական բնույթի, այլ ոչ թե իրավականորեն պարտադիր), որով կոչ է անում ԵՄ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ նրա գործողությունների հետ։
👍363👎11
🟨 Ցավում եմ, որ Ադրբեջանը Գրանադայում չէ, նաև Թուրքիան, որպես հիմնական երկիր, որը աջակցում է Արդբեջանին, նույնպես այստեղ չէ։ Որովհետև չենք կարող խոսել ավելի լուրջ հարցից, քան այն, որ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը։

▫️ Հուսով եմ` Բրյուսելում հանդիպումը կկայանա։

Ժոզեպ Բորել
👍309👎7
🟨 Երկու օր առաջ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահի հետ և հստակ շեշտեցի, որ նրանք չեն կարող ունենալ որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։

▫️ Պետք է հստակորեն ասվի, որ գոյություն ունի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։

Շառլ Միշել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍397👎5
🟨 Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով։

▫️Ադրբեջանական կողմը աջակցում է ուղիղ, երկկողմանի երկխոսությանը, բանակցություններին Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ։

Հիքմեթ Հաջիև
👎165👍25
🟨 Հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ ՀՀ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍258
🟨 ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով արդեն իսկ տրամադրում է ավելի քան 413 միլիոն եվրո, որը ներառում է լայնածավալ աջակցություն ՀՀ Սյունիքի մարզին՝ սոցիալական պաշտպանության և կայուն էներգետիկ լուծումների ոլորտում:

Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍284👎4
🟨 Գրանադայում կարճ զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Զելենսկին։
👍406👎131
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց։

▫️ ԼՂ-ից Հայաստան բռնի տարհանված 100.632 քաղաքացիներից հաշվառվել է 98.216-ը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍158
🟨 Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է ԼՂ-ը լքող 1000-ավոր մարդկանց պատճառով։

▫️ Այսօր Գրանադայում Նիկոլ Փաշինյանին հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա
👍312👎12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյան
👍337👎28
🟧 Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

▫️ Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ
👎271👍16
Radar Armenia
🟨 Գրանադայում կարճ զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Զելենսկին։
🟨 Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հվ. Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։

▫️Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։

Վլադիմիր Զելենսկի
👍309👎57
🟨 ՀՀ-ն խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ ԼՂ այցի և դրա «արդյունքներով» տրված հաղորդագրության մասին:

▫️ՀՀ-ն ակնկալում է ՄԱԿ-ի հստակ արձագանքը ԼՂ-ում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍256