Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանի հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները Թուրքիայում հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ գաղտնի հրատապ բանակցություններ վարելու համար։

©POLITICO

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎213👍4
Radar Armenia
🟨 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել։ ▫️Փոխանակման կետերում այս պահի լավագույն փոխարժեքները` 💲 Առք - 435 Վաճառք - 450 💶 Առք - 450 Վաճառք - 470 🇷🇺 Առք - 4.25 Վաճառք - 4.55
🟨 Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163👎13
Radar Armenia
🟨 Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, ինչը դավաճանություն է հայ բնակչության նկատմամբ։ Շառլ Միշել /©Euronews ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին։

▫️Շառլ Միշելին հիշեցնեմ,որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս։

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎380👍46
🟨 ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովվի:

▫️Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը:

Մարիա Զախարովա
👎339👍37
🟨 Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված երեք պայմանավորվածությունները փոխարինվեցին ԵՄ-ի գագաթնաժողովներով։

▫️Կտեսնենք՝ ինչպիսին կլինեն ԵՄ նախաձեռնությամբ Գրանադայում նախատեսված հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովի արդյունքները։

Մարիա Զախարովա
👎338👍20
Radar Armenia
🟨 Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փոխանակման կետերում այս պահի լավագույն փոխարժեքները`

💲 Առք - 415 Վաճառք - 425
💶 Առք - 420 Վաճառք - 430
🇷🇺 Առք - 4.1 Վաճառք - 4.3
👍86👎13
🟨 ՌԴ-ն տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահովվի:

Մարիա Զախարովա
👎533👍32
🟨 Քննարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը, որը Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

▫️Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎483👍19
Radar Armenia
🟨 Փոխանակման կետերում այս պահի լավագույն փոխարժեքները` 💲 Առք - 415 Վաճառք - 425 💶 Առք - 420 Վաճառք - 430 🇷🇺 Առք - 4.1 Վաճառք - 4.3
🟨 Փոխանակման կետերում այս պահի լավագույն փոխարժեքները`

💲 Առք - 405 Վաճառք - 416
💶 Առք - 420 Վաճառք - 430
🇷🇺 Առք - 4.08 Վաճառք - 4.28
👍81👎35
🟨 Արցախից Հայաստան ևս 7 անձ է ժամանել:

▫️Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.632 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հաշվառում է անցել 96.490անձ։
👍62
🟨 Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հատկապես ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։
👎116👍4
🟨 ՀՀ տարբեր ԲԿ-ներում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 բուժառու։

▫️Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 8 երեխա:

Նազելի Բաղդասարյան
👎60👍8
🟨 Ում, ում, բայց ձեր խմբակցությանը «խամաճիկային կառավարություն» արտահայտությունը շատ ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությունը Հայաստանում երկար տարիներ ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել, ո՛չ էլ հազացել:

Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Խաչատրյանին
👍320👎47
🟨 Չեմ ուզում խոսել ԼՂ-ի գործընկերների վերաբերյալ, որովհետև նաև դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետև ուզում եմ հիշեցնել՝ ոնց էիք երկու խմբակցությունով տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխությում էր տեղի ունենում:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍325👎52
🟨 Եթե ՀՀ ժողովուրդը որոշի, կարող է այսօր երեկոյան էլ իշխանափոխություն անի, և ձեզ էլ չի հարցնի։

Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
👍414👎59
🟨 Դուք երբեք ինքնուրույն քաղաքականություն չեք ունեցել, դուք չեք էլ հասկացել՝ ինչ քաղաքականություն եք վարում, վարել եք մի քաղաքականություն, որ ՀՀ-ն երբեք անկախ չլինի, ինքնուրույն պետություն չլինի։

Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
👍397👎64
🟧 Մինչև վերջին պահը, և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը: Նշեմ, որ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, քանի որ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու:

▫️Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանալու՝ ոչ մեր մեղքով:

Նիկոլ Փաշինյան
👍266👎52
Radar Armenia
🟧 Մինչև վերջին պահը, և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը: Նշեմ, որ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, քանի որ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու: ▫️Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի…
🟨 Գրանադա մեր պատվիրակության այցը չի չեղարկվել: Այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և փորձելու ենք մեր դիրքորոշումները ավելի դետալացված ներկայացնել:

▫️Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու։ Ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենա հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍277👎58
🟨 Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում՝ տեղի կունենա ուղիղ հակառակը։

Նիկոլ Փաշինյան
👍361👎81