Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը:

▫️ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

ՀՀ կառավարություն
👍246👎44
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 91․031-ն անցել է հաշվառում։

▫️ 59․059 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից։ ԼՂ-ից ՀՀ նոր ժամանողներ վերջին տվյլաներով չկան։
👍105
🟨 Գրանցվել է հրադադարի խախտման մեկ դեպք։ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍407👎18
⬛️ Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:

▫️Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը: Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

▫️Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

ՀՀ ՊՆ
👎416👍11
🟨 ԼՂ բնակչությունը՝ 100․000-ից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:

▫️ԼՂ ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր․ այս պահին այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍324👎1
🟨 Այսօրվա դրությամբ՝ ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։

Ադրբեջանի միգրացիոն ծառայություն
👎719👍17
🟨 ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել:

▫️ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ ԼՂ-ում մնացել են 50-1000 էթնիկ հայեր։

ՄԱԿ-ի առաքելություն
👎642👍15
🟨 Շուրջ 100,000 էթնիկ հայեր, որ լքել են ԼՂ-ն և տեղափոխվել Հայաստան, կարծում ենք՝ եթե ցանկանան, պետք է վերադառնան ԼՂ, պետք է հարգվեն իրենց իրավունքները, և պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն՝ այն ապահովելու համար:

Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍238👎23
🟨 Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագիր անպայման պետք է լինի: ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք կխրախուսենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը:

Մեթյու Միլլեր
👍161👎35
🟨 Սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 3-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +11 +13

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍45👎3
Radar Armenia
🟨 ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: ▫️ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ ԼՂ-ում մնացել են 50-1000 էթնիկ հայեր։…
🟨 Այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արել է հնարավոր ամեն ինչ՝ օրինականացնելու էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից իրականացված այլ հանցագործությունները։

▫️Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը:

Էդմոն Մարուքյան
👍372👎7
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԼՂ-ում ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով իրենց զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 203-ի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍270
🟨 Թեհրան աշխատանքային այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Արմեն Գրիգորյանին:

▫️ Քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի:

ՀՀ ԱԽ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍227
🟨 Ձեր ելույթները՝ գավառական սենտիմենտալիզմի տրամաբանությանբ, ես առաջարկում եմ վերջ տալ, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք։

Հայկ Կոնջորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍303👎52
🟨 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա, կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, բայց գնացիք աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան ստորագրեցիք։

Վահագն Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍276👎28
🟨 ԱԺ-ն քննարկում է Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը։

▫️Քննարկումները սկսվել էին դեռ 1 տարի առաջ, երբ ՀՀ սուվերեն տարածքի դեմ ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, և կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ ՀՀ սուվերեն տարածքում։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍305👎17
🟨 Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել:

▫️Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 91.918 անձ։
👍110👎1
🟨 Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ կոնգրեսի 75 անդամներ նախագահի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

▫️Դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍546👎3
🟨 ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 345 անձ, որոնցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր:

▫️Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 9 երեխա կա, նրանցից 2-ի առողջական վիճակում ունենք դրական դինամկիկա:

Նազելի Բաղդասարյան
👍117
🟨 Ակնկալում ենք՝ ասոցիացիայի բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎291👍13
🟨 Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 2.784 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում:

Նազելի Բաղդասարյան
👍187