Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
👎374👍11
🟨 Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի 43 կմ միջանցքը։ Դա քննարկվում է նաև հայկական կողմի հետ։

▫️Հնարավոր է նաև՝ այն իրականացնի Իրանը։ Մենք մտածում ենք այս ծրագիրն արագ կյանքի կոչելու մասին:

Թուրքիայի տրանսպորտի նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎394👍12
🟨 Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍260👎1
🟨 Արցախից Հայաստան ևս 6 անձ է ժամանել:

▫️Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․520 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21.107 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 89.167 անձ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87
🟥 Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ:

▫️Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎301👍12
🟨 ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագրի մանրամասները.

▫️ԼՂ-ում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով:

▫️Ապահովվում են կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը:

▫️Հայոց լեզվի օգտագործման հնարավորություն է ստեղծվում։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎346👍33
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն անձնագրային ծառայություններում կսպասարկվեն առանց օնլայն հերթագրման՝ արտահերթ ռեժիմով։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍178👎3
🟨 Հուսով եմ՝ Գրանադայի հանդիպումը նոր լիցք կհաղորդի խաղաղության օրակարգի զարգացմանը։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎294👍19
🟨 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

▫️ Կողմերը շեշտել են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍204👎5
🟨 Մոսկվան աշխատում է գործընկերների հետ ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար։

▫️Ռուսաստանը հուսով է, որ Մոսկվայի և Երևանի միջև կապերը ոչ ոքի կողմից չի քանդվի։

Սերգեյ Լավրով
👎585👍29
Radar Armenia
🟨 Մոսկվան աշխատում է գործընկերների հետ ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար։ ▫️Ռուսաստանը հուսով է, որ Մոսկվայի և Երևանի միջև կապերը ոչ ոքի կողմից չի քանդվի։ Սերգեյ Լավրով
🟨 Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ իրենք իրենք անվտանգության ամրապնդման համար կփնտրեն այլ գործընկերներ, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։

▫️Բայց ես դեռ հույս ունեմ, որ դարեր շարունակ Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև եղած կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից։

Սերգեյ Լավրով
👎590👍44
🟨 Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

▫️Երբ Երևանում հայտարարում են, որ նոյեմբերին Պուտինն ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, կեղծ է։ Այդ համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։

Սերգեյ Լավրով
👎541👍37
🟨 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը:

▫️ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

ՀՀ կառավարություն
👍246👎44
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 91․031-ն անցել է հաշվառում։

▫️ 59․059 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից։ ԼՂ-ից ՀՀ նոր ժամանողներ վերջին տվյլաներով չկան։
👍105
🟨 Գրանցվել է հրադադարի խախտման մեկ դեպք։ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍407👎18
⬛️ Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:

▫️Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը: Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

▫️Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

ՀՀ ՊՆ
👎416👍11
🟨 ԼՂ բնակչությունը՝ 100․000-ից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:

▫️ԼՂ ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր․ այս պահին այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍324👎1
🟨 Այսօրվա դրությամբ՝ ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։

Ադրբեջանի միգրացիոն ծառայություն
👎719👍17
🟨 ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել:

▫️ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ ԼՂ-ում մնացել են 50-1000 էթնիկ հայեր։

ՄԱԿ-ի առաքելություն
👎642👍15
🟨 Շուրջ 100,000 էթնիկ հայեր, որ լքել են ԼՂ-ն և տեղափոխվել Հայաստան, կարծում ենք՝ եթե ցանկանան, պետք է վերադառնան ԼՂ, պետք է հարգվեն իրենց իրավունքները, և պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն՝ այն ապահովելու համար:

Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍238👎23
🟨 Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագիր անպայման պետք է լինի: ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք կխրախուսենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը:

Մեթյու Միլլեր
👍161👎35