Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել: Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով կապ հաստատել չի հաջողվում։

Արցախի ԱԻՊԾ մամուլի քարտուղար
👍124
Radar Armenia
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության այցի մասին:
🟨 ՄԱԿ-ի առաքելության անդամներն ադրբեջանական կողմի ուղեկցությամբ եղել են Լաչինի անցակետում:
👎184👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Անկարայում ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության փորձ է տեղի ունեցել:

▫️Ահաբեկիչը պայթեցրել է իրեն, վիրավորվել է 2 ոստիկան:
👍326👎5
🟨 Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջը և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
👍329👎8
Radar Armenia
🟨 Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջը և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
🟨 Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը՝ խորացնելով ճգնաժամը։

▫️Իրանը պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել բանակցությունների համար և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։

Իրանի ԱԽ քարտուղար Ալի-Աքբար Ահմադիան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍218👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

▫️Եթե Արցախում մնացած մարդկանց մասին ունեք տեղեկություն, դիմեք ԿԽՄԿ կամ տրամադրեք տեղեկությունները մեզ՝ ԿԽՄԿ փոխանցելու համար:

Արցախի ՄԻՊ
👍302👎3
🟨 Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ն լքած հայ բնակիչների համար.

▫️Օգնությունը կներառի հիգիենայի պարագաներ, սնունդ, վերմակներ, հագուստ և ջեռուցման սարքավորումներ։
👍463👎7
🟨 Արցախից Հայաստան ևս 24 անձ է ժամանել:

▫️Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․514 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21.106 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 85․975 անձ։
👍122👎2
🟨 Հայաստանյան ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու։

▫️214-ը պայթյունից վիրավորում ստացածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների հետևանքով, մյուսները՝ այլ խնդիրներով։
👍101👎4
🟨 Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։
👍459👎5
🟨 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում՝ մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎80
🟨 Նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ՝ կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

▫️Աշխատանքին զուգահեռ՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում հասցրել են աղոթք բարձրացնել։

▫️Խումբն Արցախում կմնա մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։

Արցախի ԱԻՊԾ խոսնակ
👍464👎10
🟨 Սպասվում է անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 2-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍46👎4
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր մեկնելու է Ստեփանակերտ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎276👍9
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր նախատեսվում է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը:
👎219👍9
Radar Armenia
🟧 Վագիֆ Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ Ադրբեջանի անհայտ զինծառայողները բացահայտ առևանգել են նրան։ Հարուցվել է քրեական գործ։ Արցախի դատախազություն
🟨 Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան քննարկման:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիև
👎231👍10
Radar Armenia
🟨 Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։
🟨 Հայաստան այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍241
🟨 Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում։ Սա մեր դիրքորոշումն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ օգուտ. այս ամենը մենք այսօր ցուցադրում ենք:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎347👍19
🟨 Գորիսում ֆրանսիական հասարակական կազմակերպություններն աշխատում են փախստականների և իրենց հայ գործընկերների համար:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
👍363
🟨 ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն մեկնել Ստեփանակերտից, այս թեմայով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։

©ՏԱՍՍ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎20
🟨 Մերժում ենք միջազգային սահմանների փոփոխությունը և դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։

Իրանի ԱԳՆ խոսնակի արձագանքը Էրդողանին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍478👎8