Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։

▫️20․000-ից ավել երեխա է հատել ՀՀ սահմանը։ 674 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։
👍167
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

▫️Յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40․000 դրամ, գումարած ևս 10․000 դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար:

▫️Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից՝ բացառությամբ ՀՀ-ում բնակարան ունեցող ընտանիքները և խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍377👎27
🟨 Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

ՌԴ ՊՆ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է․ մնացել է մի քանի հարյուր մարդ, որոնք ևս հեռանում են։
👎452👍17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԼՂ-ում տեղադրվել է քաղաքների ադրբեջաներեն անվանումներով ճանապարհային նոր ցուցանակ։
👎695👍26
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 1-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +16 +18
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍51👎10
🟨 Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։

Եթե նրանք հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան։

Հիքմեթ Հաջիև
👎251👍9
🟨 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում:

▫️Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում տեղի ունեցողին, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍612👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության այցի մասին:
👎188👍13
🟨 Այսօր Արցախի համար համազգային աղոթքի օր է հայտարարված: Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի:

Այս առիթով դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
👍508👎26
🟧 Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

▫️Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը:
👎295👍28
🟨 Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան
👍583👎33
🟨 Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21․079 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 84․408 անձ։
👍110👎2
🟨 Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45.516 արցախցի:
👍199
🟨 Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100.000 դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։

Արդեն երեքշաբթի օրվանից կարող են մարդիկ դիմել:

Տիգրան Խաչատրյան
👍313👎13
🟨 Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքից հետո մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների վերաբերյալ:

▫️Ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների դրամատիկ իրավիճակին:
👎257👍44
🟨 Արցախից Հայաստան ևս 7 անձ է ժամանել:

▫️Վերջին տվյալների համաձայն ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21․103 տրանսպորտային միջոց։

▫️Հաշվառում է անցել 84․956 անձ։
👍91
🟨 Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել: Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով կապ հաստատել չի հաջողվում։

Արցախի ԱԻՊԾ մամուլի քարտուղար
👍124
Radar Armenia
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության այցի մասին:
🟨 ՄԱԿ-ի առաքելության անդամներն ադրբեջանական կողմի ուղեկցությամբ եղել են Լաչինի անցակետում:
👎184👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Անկարայում ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչության փորձ է տեղի ունեցել:

▫️Ահաբեկիչը պայթեցրել է իրեն, վիրավորվել է 2 ոստիկան:
👍326👎5
🟨 Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջը և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
👍329👎8
Radar Armenia
🟨 Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջը և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
🟨 Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը՝ խորացնելով ճգնաժամը։

▫️Իրանը պատրաստ է անհրաժեշտ հարթակ տրամադրել բանակցությունների համար և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։

Իրանի ԱԽ քարտուղար Ալի-Աքբար Ահմադիան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍218👎10