Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ:

Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց։

Նազելի Բաղդասարյան
👍92👎4
Radar Armenia
🟧 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա տեղափոխվել է Բաքու։
🟨 Բաքվում դատարանը Լևոն Մնացականյանի խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Նա տեղափոխվել է մեկուսարան:

ԼՂ ՊԲ նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում):
👎160👍16
🟨 Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։

ՀՀ ԱՆ
👍119
🟨 Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազգային կոմիտեի  հրավիրած հանրահավաքը:
👎450👍32
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎216👍21
Radar Armenia
🟨 Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազգային կոմիտեի  հրավիրած հանրահավաքը:
🟨 Հայաստանում կարող էր լինել, օրինակ, զինված հեղաշրջում: Մենք գտնում ենք, որ այս պայմաններում Հայաստանում շատ մեծ ցնցում առաջացնելը մի քիչ վտանգավոր է:

Վազգեն Մանուկյան
👎504👍37
🟨 Կոմիտեն իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պարտականությունը։ Ընտրեցինք դա իրականացնելու ճանապարհը։ Չստացվեց, մենք սխալվեցինք, քանի որ գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպչական ուժը։

Վազգեն Մանուկյան
👍241👎85
🟨 Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21․076 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 83․468 անձ։
👍84👎2
🟨 Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։

▫️20․000-ից ավել երեխա է հատել ՀՀ սահմանը։ 674 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։
👍167
🟨 ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:

▫️Յուրաքանչյուր ընտանիքի մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40․000 դրամ, գումարած ևս 10․000 դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար:

▫️Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից՝ բացառությամբ ՀՀ-ում բնակարան ունեցող ընտանիքները և խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍377👎27
🟨 Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

ՌԴ ՊՆ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է․ մնացել է մի քանի հարյուր մարդ, որոնք ևս հեռանում են։
👎452👍17
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ԼՂ-ում տեղադրվել է քաղաքների ադրբեջաներեն անվանումներով ճանապարհային նոր ցուցանակ։
👎695👍26
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 1-ին՝

🌖 Ցերեկ +24 +26
🌗 Երեկո +16 +18
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍51👎10
🟨 Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։

Եթե նրանք հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան։

Հիքմեթ Հաջիև
👎251👍9
🟨 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում:

▫️Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում տեղի ունեցողին, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍612👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության այցի մասին:
👎188👍13
🟨 Այսօր Արցախի համար համազգային աղոթքի օր է հայտարարված: Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի:

Այս առիթով դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
👍508👎26
🟧 Բաքուն ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

▫️Հետախուզվողների թվում են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը:
👎295👍28
🟨 Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան
👍583👎33
🟨 Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է։

▫️Հակարիի կամուրջը հատել է 21․079 տրանսպորտային միջոց։
▫️Հաշվառում է անցել 84․408 անձ։
👍110👎2
🟨 Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45.516 արցախցի:
👍199