Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ներքոնշյալ խոսքերը Թուրքիայի ՊՆ Գյուլերին չեն պատկանում, այլ «Հյուրիյեթի» հոդվածագրին, բայց սխալմամբ ընկալվել էին իբրև նախարարի հայտարարություններ։ «Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները։ Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ…
🟨 Թուրքիայի ՊՆ նախարարին վերագրվող այս խոսքերն իրականում «Հյուրրիյեթի» հոդվածագիր Ա. Սելվիի մեկնաբանությունն են: Թուրքիայի ՊՆ նախարարը նման արտահայտություններ չի արել: Նա ասել է.

▫️ Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, և բանակցությունների շարունակության ապահովումը՝ արդյունքների վրա կենտրոնանալով, կայունության հաստատման միակ ճանապարհն է։

Radar Armenia-ն հայցում է իր ընթերցողների ներողամտությունը թյուրըմբռնման համար։
👎148👍49
🟨 Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով սկսել պաշտոնական գործընթաց ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման, ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրս բերման ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍687👎66
🟨 Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորությանը, նշել է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ:
👎402👍19
🟨 Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համար: Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը:

Դմիտրի Պեսկով
👎477👍9
🟨 Տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ձերբակալել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Պաշտոնական հաստատում, սակայն, չկա։
👎157👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եվլախում ընթանում է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
👎246👍6
🟨 1992-2020թթ. տարվում էին անվերջ ու անարդյունք բանակցություններ, որ բերել էին զրոյական արդյունքի։

▫️ Նախկին Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ 3 մշտական անդամներն էին, միջուկային տերություններ։ Եթե ցանկանային, իրենք կգտնեին լուծումը։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎179👍34
🟨 Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍416👎162
🟨 Հայաստանում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի թիմը Գորիսում վրաններ է տեղադրել՝ օրական մինչև 2000 մարդու տաք սնունդով ապահովելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍297
🟨 Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները:

▫️Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում։

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍303👎8
🟨 Ժամը 12։00 դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91.448 անձ ժամանել է ՀՀ:

▫️ Այս պահի դրությամբ վերոնշյալ թիվն արդեն հասել է 93.000-ի։

▫️ Հակարիի կամուրջը հատել է 19.103 տրանսպորտային միջոց։
👍117👎5
🟨 Ղարաբաղի հայության մասսայական արտագաղթը արդյունք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման։ Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը և ապաստան փնտրում Հայաստանում։

▫️ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը։

ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանո
👍169👎9
Radar Armenia
🟨 Եվլախում ընթանում է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
🟨 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Եվլախում հանդիպումը ավարտվել է, ԼՂ ներկայացուցիչները լքել են քաղաքը։
👍50👎17
🟧 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

▫️ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանը նրան առաջադրել է «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք։
👎253👍23
🟨 Հայաստանի առաջնորդը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից սեպտեմբերի 2-ին շնորհավորում էր ԼՂՀ-ի անկախության օրը։ Ինչպե՞ս է հնարավոր այդ երկուսը համատեղել։

▫️ Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի լուծումներ գտնել և կնքել խաղաղության պայմանագիրը։

Իլհամ Ալիև
👎353👍23
🟨 Տեղեկացնում ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում։

Ղարաբաղ Տելեկոմ
👍198👎9
Radar Armenia
🟧 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ ▫️ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանը նրան առաջադրել է «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք։
🟨 Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` Ռուբեն Վարդանյանը ԼՂ-ից Հայաստան էր տեղափոխվում Դավիթ Մանուկյանի հետ միասին, վերջինիս ավտոմեքենայով։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է միաժամանակ Լաչինի միջանցքով անցնելիս։
👎146👍21
🟧 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա տեղափոխվել է Բաքու։
👎187👍15
🟨 ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը և Ադրբեջանի ԱԳՆ նախարար Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրադրությունը և հումանիտար աջակցության հարցերը։
👎322👍11
Radar Armenia
🟨 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Եվլախում հանդիպումը ավարտվել է, ԼՂ ներկայացուցիչները լքել են քաղաքը։
🟨 Ղարաբաղում միջոցառումներ կձեռնարկվեն բջջային կապի ծառայությունների, հեռուստառադիոհեռարձակման կազմակերպման ուղղությամբ։

▫️ Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմ
👎216👍14
🟨 Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166