Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մարկուս Ռիտերը միացել է Գորիսում ԵՄ դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
👍255👎5
🟨 Ներքոնշյալ խոսքերը Թուրքիայի ՊՆ Գյուլերին չեն պատկանում, այլ «Հյուրիյեթի» հոդվածագրին, բայց սխալմամբ ընկալվել էին իբրև նախարարի հայտարարություններ։

«Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները։ Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երեւանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը»:
👎434👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թալիբանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ամիր Խան Մութթաքիի պատվիրակությունը ժամանել է ՌԴ` Կազան, բանակցությունների։
👎212👍10
🟨 Նոյեմբերի 18-ին Եվրո-2024-ի շրջանակներում Հայաստան-Ուելս ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ Ուելսի ֆեդերացիան անվտանգության հետ կապված անհանգստություն է հայտնել։

▫️ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում են իրավիճակին և դեռևս մտադիր չեն հանդիպումը տեղափոխել Երևանից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍181👎12
Radar Armenia
🟨 Ներքոնշյալ խոսքերը Թուրքիայի ՊՆ Գյուլերին չեն պատկանում, այլ «Հյուրիյեթի» հոդվածագրին, բայց սխալմամբ ընկալվել էին իբրև նախարարի հայտարարություններ։ «Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները։ Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ…
🟨 Թուրքիայի ՊՆ նախարարին վերագրվող այս խոսքերն իրականում «Հյուրրիյեթի» հոդվածագիր Ա. Սելվիի մեկնաբանությունն են: Թուրքիայի ՊՆ նախարարը նման արտահայտություններ չի արել: Նա ասել է.

▫️ Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, և բանակցությունների շարունակության ապահովումը՝ արդյունքների վրա կենտրոնանալով, կայունության հաստատման միակ ճանապարհն է։

Radar Armenia-ն հայցում է իր ընթերցողների ներողամտությունը թյուրըմբռնման համար։
👎148👍49
🟨 Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով սկսել պաշտոնական գործընթաց ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման, ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրս բերման ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍687👎66
🟨 Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորությանը, նշել է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ:
👎402👍19
🟨 Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համար: Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը:

Դմիտրի Պեսկով
👎477👍9
🟨 Տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ձերբակալել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Պաշտոնական հաստատում, սակայն, չկա։
👎157👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Եվլախում ընթանում է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
👎246👍6
🟨 1992-2020թթ. տարվում էին անվերջ ու անարդյունք բանակցություններ, որ բերել էին զրոյական արդյունքի։

▫️ Նախկին Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ 3 մշտական անդամներն էին, միջուկային տերություններ։ Եթե ցանկանային, իրենք կգտնեին լուծումը։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎179👍34
🟨 Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍416👎162
🟨 Հայաստանում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի թիմը Գորիսում վրաններ է տեղադրել՝ օրական մինչև 2000 մարդու տաք սնունդով ապահովելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍297
🟨 Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները:

▫️Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում։

Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍303👎8
🟨 Ժամը 12։00 դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91.448 անձ ժամանել է ՀՀ:

▫️ Այս պահի դրությամբ վերոնշյալ թիվն արդեն հասել է 93.000-ի։

▫️ Հակարիի կամուրջը հատել է 19.103 տրանսպորտային միջոց։
👍117👎5
🟨 Ղարաբաղի հայության մասսայական արտագաղթը արդյունք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման։ Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը և ապաստան փնտրում Հայաստանում։

▫️ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը։

ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանո
👍169👎9
Radar Armenia
🟨 Եվլախում ընթանում է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
🟨 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Եվլախում հանդիպումը ավարտվել է, ԼՂ ներկայացուցիչները լքել են քաղաքը։
👍50👎17
🟧 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

▫️ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանը նրան առաջադրել է «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք։
👎253👍23
🟨 Հայաստանի առաջնորդը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից սեպտեմբերի 2-ին շնորհավորում էր ԼՂՀ-ի անկախության օրը։ Ինչպե՞ս է հնարավոր այդ երկուսը համատեղել։

▫️ Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի լուծումներ գտնել և կնքել խաղաղության պայմանագիրը։

Իլհամ Ալիև
👎353👍23
🟨 Տեղեկացնում ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում։

Ղարաբաղ Տելեկոմ
👍198👎9
Radar Armenia
🟧 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ ▫️ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանը նրան առաջադրել է «ահաբեկչական գործողությունների» մեղադրանք։
🟨 Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` Ռուբեն Վարդանյանը ԼՂ-ից Հայաստան էր տեղափոխվում Դավիթ Մանուկյանի հետ միասին, վերջինիս ավտոմեքենայով։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է միաժամանակ Լաչինի միջանցքով անցնելիս։
👎146👍21